Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Սիրիա. 50 հազար զոհ և մեկ միլիոն փախստական մեկ տարում

RegSt
Автор:
RegSt
18:30, Суббота, 12 Марта, 2016 года
Սիրիա. 50 հազար զոհ և մեկ միլիոն փախստական մեկ տարում

Հումանիտար իրադրությունը Սիրիայում հակամարտության հինգ տարիների ընթացքում առավել վատթարացել է հատկապես 2015թ.. զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շուրջ մեկ միլիոն բնակիչ հարկադրաբար լքել է բնակավայրը, - РИА Новости-ի փոխանցմամբ, նշված է Սիրիայում գործող CARE International, Oxfam, Action Aid, Save The Children հումանիտար և սիրիական ոչ իշխանական կազմակերպությունների համատեղ զեկույցում:
    

«Սիրիայի տարածքում 2015թ. ընթացքում զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, շուրջ մեկ միլիոն սիրիացի դարձել է փախստական, մեկ ու կես միլիոն բնակիչների ճակատագիր էլ կախված է հումանիտար օգնության տրամադրումից», - աղբյուրի հաղորդմամբ, «Fueling the Fire» զեկույցից նախօրեին մեջբերում է արել Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը՝ հավելելով Oxfam մարդասիրական կազմակերպության շտապօգնության ծառայության պետ Էնդի Բեյքերի խոսքերը. «Խաղաղ բնակչության և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների վրա հարձակումները պետք է դադարեն. նրանք թիրախ են դառնում բոլոր այն շրջաններում, ուր ռազմական գործողություններ են ընթանում: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ պիտի գործեն և հակամարտության կողմերի վրա ճնշում գործադրեն՝ ամբողջական քաղաքների և շրջանների շրջափակումը»:
    

Ria-ն նշում է նաև, որ 2011թ. մարտ ամսից սկսած Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունն ընդդիմության և գործող իշխանությունների միջև: ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է 220 հազար մարդ: Փախստականների հիմնական մասը ապաստանել է հարևան երկրներում:

Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում փետրվարի 27-ին տեղի ժամանակով կեսգիշերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և միջազգային այլ կառույցների կողմից համաձայնեցված հրադադար էր հաստատվել, որին միացել էին ինչպես Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիր առանցքային խմբավորումները: Հրադադարը չէր վերաբերում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական հռչակված մյուս խմբավորումներին:

Источник: RegSt
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2867 | 0 | 0
Facebook