Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

«Գազպրոմը» հունվարին մեծացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալը

RegSt
Автор:
RegSt
16:56, Вторник, 02 Февраля, 2016 года
«Գազպրոմը» հունվարին մեծացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալը

Ռուսական գազի խոշորագույն գնորդների ցանկում Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը, - հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
    
     РИА Новости
-ի հաղորդմամբ, Ա.Միլլերը նշել է, որ հունվար ամսին Թուրքիա է մատակարարվել 2, 82 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը նախորդ տարվա նույն ամսի համեմատ 3, 4 %-ով ավել է, իսկ ամբողջ 2015թ. «Գազպրոմը» ավելի քան 27 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Թուրքիա, ինչն, ըստ ռուսական ընկերության, նույնպես գերազանցում է նախորդ տարիների մատակարարման ծավալը:

Հավելենք նաև, որ Ռուսաստանի դեպի Թուրքիա գազն արտահանվում է հիմնականում «Կապույտ հոսք» անվամբ գազատարով, որի ընդհանուր երկարությունը կազմում է 1213 կմ:
    
     Գազամատակարարման համար հիմք է հանդիսանում դեռևս 1997թ. դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որի շրջանակներում «Գազպրոմը» առևտրային պայմանագիր է կնքել թուրքական Botas ընկերության հետ՝ 25 տարվա ընթացքում «Կապույտ հոսքով» դեպի Թուրքիա 365 մլրդ խմ գազ մատակարարելու վերաբերյալ:
    
     Գազատարի թողունակությունը տարեկան 16 մլրդ խմ է, իսկ 2003-2014թթ. ընթացքում նշված գազատարով մատակարարվել է մոտ 100 մլրդ խմ գազ: Ստորև ներկայացնում ենք դեպի Թուրքիա գազամատակարարման վիճակագրությունը նախորդ տարիների համար.

Источник: regst.wordpress.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3257 | 0 | 0
Facebook