Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Июня, 2024 года

Статьи

Պակիստանը մահապատժի է ենթարկել նահանգապետին սպանողին` նախկին թիկնապահին

Christine Avdalyan
Автор:
Christine Avdalyan
23:38, Понедельник, 07 Марта, 2016 года
Պակիստանը մահապատժի է ենթարկել նահանգապետին սպանողին` նախկին թիկնապահին

-Պակիստանը մահապատժի է ենթարկել մի մարդու, ով մեղավոր է ճանաչվել Պունջաբ նահանգի նահանգապետի սպանության մեջ, -հայտնել է ոստիկանությունը:

Ոստիկանության լիազոր ներկայացուցիչը հայտնել է, որ Մումտազ Քադրիին կախաղան են բարձրացրել երկուշաբթի առավոտյան Ռավալփինդիի բանտում:

Քադրին մեղավոր է ճանաչվել 2011 թվականի հունվարին Պունջաբի նահանգապետ Սալման Տասերին կրակելու և սպանելու համար:

Հազարավոր մարդիկ, որոնք պաշտպանում են մահապատժի ենթարկվածներին, նրա մահվան լուրը լսելուց հետո դուրս են եկել քաղաքի փողոցներ, և անվտանգության ուժերը բարձր զգոնությամբ են աշխատում երեքշաբթի օրը կայալիք նրա հուղարկավորության համար, քանի որ ենթադրվում է, որ մեծ թվով թաղման մասնակիցներ են լինելու:

Սպանվել է աստվածահայհոյության օրենքներին ընդդիմանալու համար


    

Քադրին նահանգապետի թիկնապահն էր և հավանաբար սպանել է նրան, քանի որ նա դեմ էր արտահայտվել երկրի վիճելի աստվածահայհոյության օրենքներին: Օրենքը մահվան է դատապարտում իսլամը վիրավորողին:

2010 թվականին, իր մահից երկու ամիս առաջ նա CNN-ին հայտնեց, որ չի ցանկանում չեղյալ համարել օրենքը:

Ավելի շուտ Տասերը ասել է, որ ցանկանում է օրենքը այնպես փոփոխվի, որ եթե վիրավորեն որևէ մարգարեի, անկախ նրանից, թե ով է նա, այն մահապատժով պատժելի չլինի:

Նահանգապետի մահից մեկ օր հետո Քադրին ներկայացել է դատարան և պաշտպանները հերոսին վայել ողջույններով են նրան դիմավորել: Նրանք անգամ վարդի թերթիկներ են շաղ տվել և ծաղկեպսակ են կախել նրա պարանոցին:


    
    

Համաներում: Մահապատիժը ոչ մի կերպ արդարացի չէ


    

Մինչ ծայրահեղականների հանդեպ կառավարության դիրքորոշումը գովելը, համաներման միջազգային կազմակերպությունը բողոքարկեց մահապատիժ իրականացնելու որոշման դեմ` ասելով, որ մահապատժի ենթարկելով արդարություն չեն հաստատում Սալման Տասերի մահվան համար և կոչ արեց երկրին ժամանակավորապես արգելել մահապատիժը:

-Սալման Տեսարը Պակիստանում կրոնական հանդուրժողականություն կոչ անող ուժեղ ձայներից էր և նրան սպանողը պետք է պատասխան տա, բայց ավելի շատ սպանությունների իրականացումը Սալմա Տասերի կյանքին և կոչին ուղղված հարգանքի ցավալի ձև կլինի, -իր հայտարարության մեջ ասել է Համաներման միջազգային հարավասիական տարածաշրջանայաին գրասենյակի տնօրեն Չամպա Պատելը:

Մարդու իրավունքների կազմակերպությունը հայտնում է, որ տասնչորս ամիսների ընթացքում Պակիստանում ավելի քան 300 մարդ է մահապատժի ենթարկվել:

Источник: cnn
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3197 | 0 | 0
Facebook