Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 02 Июня, 2024 года

Статьи

ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքի Մոսուլ ջրամբարը աղետալի կործանման վտանգի տակ է

Christine Avdalyan
Автор:
Christine Avdalyan
23:31, Понедельник, 07 Марта, 2016 года
ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքի Մոսուլ ջրամբարը աղետալի կործանման վտանգի տակ է

«Իրաքի Մոսուլ ջրամբարը լուրջ և չտեսնված աղետալի կործանման վտանգի տակ է» -կիրակի օրը տեղեկացրել է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Միևնույն ժամանակ վարչապետ Հայդար ալ-Աբադին հերքել է երկրի ամենամեծ ջրամբարում հնարավոր ճեղքի առաջացման վտանգի լուրը։

Իսլամական Պետության զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավել են ջրամբարը, սակայն ամերիկյան օդուժը օգնել է քրդական և իրաքյան ուժերին հենց նույն ամսին հետ վերադարձնել ջրամբարը։

«Իրաքի Մոսուլ ջրամբարի աղետալի ճեղքումը մեծ թվով մարդկանց, բնակչության մասսայական տարհանման և կանխատեսվող ջրհեղեղի հետևանքով մեծամասնության ոչնչացման պատճառ կդառնա» -տեղեկացրել է ԱՄՆ-ի դեսպանատունը։

Ճշգրիտ տվյալներ չկան, թե երբ ճեղքում կլինի, բայց կոչ են անում պատրաստ լինել։

Ճարտարագիտական լրատավական կազմակերպությունը հայտնում է, որ 3.2 կմ երկարությամբ ջրամբարը պարունակում է 12.5 միլիոն մետր խորանարդ ջուր։


    

Ջրային պատնեշի բարձրությունը հասնում է տասը մետրի

Եթե կառույցը չդիմանա, տասը մետր բարձրություն ունեցող ջրային պատնեշներ դուրս կգան, որոնք ափերից դուրս կբերեն Տիգրիս գետը և կոչնչացնեն տեղի բնակչությանը։Դրա հետևանքով նաև հոսանքով ներքև ջրհեղեղներ կլինեն մեծ քաղաքներում՝ ներառյալ Բաղդադում։

Համաձայն Միացյալ Նահանգների հայտնած տվյալների՝ մոտ 500.000-ից 1.47միլիոն մարդ է ապրում Տիգրիսի՝ մեծ վտանգի տակ գտնվող ափերում, և հավանաբար նրանք չեն փրկվի ջրհեղեղից, եթե չտարհանվեն։

Դեսպանատունը նշում է, որ ճիշտ պատրաստությունը շատ կյանքեր կփրկի։

«Աբադին մի քարտեզ է կազմել, որի միջոցով քննարկել է ջրամբարի ճեղքման քիչ հավանական սցենարը» -հայտնել են նրա գրասենյակից։

«Վերաբնակեցման գործողությունը, որը ֆինանսավորվել է World Bank-ի կողմից և պետք է իրականացվի Պրեմիում միջազգային ճարտարագիտական կազմակերպության կողմից, շուտով կիրականացվի» - տեղեկացրել է վարչապետը, նշելով, որ կանոնավոր և շարունակական օգնության տրամադրումը արդեն ընթացքի մեջ է։

Տիգրիսի ափամերձ շրջանում բնակվող մարդկանց Աբադին կոչ է արել ջրամբարի պայթյունի վտանգից խուսափելու համար տեղափոխվել ավելի բարձր տարածքներ, գետից մինչև 3.7 մղոն (6կմ) հեռու։

Այս հայտարարությամբ փորձում են իրաքցիներին վստահեցնել, որ ճեղքվածքի դեպքում կառավարությունը արտակարգ իրավիճակ կհայտարարի և բնակչության տարհանում կիրականացնի։

Источник: cnn
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2789 | 0 | 0
Facebook