Իսկական սերը կարող է շատ տարբեր դրսևորումներ ունենալ: Այս դեպքում, այն դրսևորվել է այսպես. կորեացի տղամարդը սիրահարվել և, ի վերջո, ամուսնացել է մի մեծ բարձի հետ, որի վրա կին է պատկերված:
Լիի դեպքում, իր սիրելի բարձը Fate Testarossa կերպարով է:
Այժմ 28-ամյա otaku-ն, (ճապոնական տերմին է, որը մոտավորապես թարգմանում է որպես «շեղված» և «բթամիտ») բարձին համար հարսանյաց զգեստ հագցնելուց հետո, հատուկ արարողությունով, տեղացի քահանայի առջև, ամուսնացրել է նրա հետ: Տեղական ԶԼՄ-ները նրանց հարսանիքը անհամբերությամբ են լուսաբանել: «Նա ամբողջովին տարված է այդ բարձով և ամենուր տանում է իր հետ», - ասել է նրա ընկերներից մեկը:
«Նրանք այգի կամ կարուսել են գնում, որտեղ շարունակվում է նրանց զբոսանքը: Հետո, երբ նա դուրս է գալիս ճաշելու, բարձին վերցնում է իր հետ, նստեցնում իր սեփական աթոռին ու տալիս իր ճաշը, ավելացրել են նրանք:
Բարձի հետ նման ամուսնությունը առաջինը չէ. վերջին ժամանակներում անսովոր ամուսնություն է եղել անցյալ տարվա նոյեմբերին, երբ ճապոնական otaku-ն ամուսնացել է իր վիրտուալ ընկերուհու` Նենե Անգեսակիի հետ, որը միայն գոյություն ունի Nintendo DS Love Plus խաղում: