Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը /Հարցազրույց՝ դաշնակահար Սաթենիկի հետ
00:28, Пятница, 19 Февраля, 2016 года
Ողջույն սիրելի Սաթենիկ, քեզ՝ որպես երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչ, ուզում եմ մի շարք հարցեր տալ կապված տարիքային մտածելակերպի հետ և իմանալ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ կարծիքներ: Բայց մինչ այդ ներկայացրու թե որտե՞ղ ես սովորում և թե ի՞նչ նպատակներ ունես դպրոցից հետո: Բարև Ձեզ, շատ ուրախ եմ Ձեզ հետ զրուցելու համար, սովորում եմ Արագածավանի միջնակարգ դպրոցի իներորդ դասարանում: Նպատակները շատ են, բայց դրանց հասնելու համար պետք է շատ աշխատել: Իսկ դպրոցից հետո որոշել եմ որպես մասնագիտություն ընտրել բժշկությունը: Իհարկե շատ բարդ մասնագիտություն ես ուզում ընտրել, բայց ամեն դեպքում կարծում եմ շատ լրջորեն կմոտենաս այդ հարցին: Եթե լրջորեն ես մոտենում մասնագիտությանը, ինչու չէ նաև սիրով, ինձ թվում է այդ բնագավառում կարելի է հասնել մեծ հաջողությունների: Այո, ճիշտ ես, իսկ ընդհանրապես, ինչո՞վ ես զբաղվում դպրոցից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունես: Հաճախում եմ երաժշտական դպրոց, դաշնակահար եմ: Նախասիրություններս տարբեր են՝ սիրում եմ երաժշտությունը, գրականությունը, այն ինչ վերաբերվում է արվեստին: Որպես երիտասարդ աղջիկ ի՞նչն է քեզ համար սկզբունք հանդիսանում, կա՞ն արարքներ, որ ի տարբերություն մյուս աղջիկների, դու չես անի: Դե ամեն մարդ, ամեն աղջիկ պետք է լինի յուրովի, պետք է ունենա իր սկզբունքները... Այդպիսի արարքներ շատ կան, որ ի տարբերություն մյուս աղջիկների ես չէի անի: Բայց դե բոլորն էլ անում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում: Իսկ արգելքներ դնու՞մ ես քո առջև, ասու՞մ ես «ես երբեք այսպես չեմ հագնվի, ավելորդ արտահայտություններ չեմ անի» կամ էլի ինչ-որ նման բան: Արգելքներ չէի ասի, բայց դե հագնվում կամ խոսում եմ այնպես, ինչպես կարողանում եմ: Կյանքն ինչպիսի՞ն է քո պատկերացմամբ՝ վառ ու պայծառ, տխուր ու մռայլ, միապաղաղ, հետաքրքիր: Ամեն մարդ իր ձևով է պատկերացնում կյանքը, հենց ինձ համար կյանքը վառ է, հետաքրքիր ու պայծառ: Ի՞նչը պետք է լինի ամենակարևորը մարդու կյանքում, ինչի՞ պետք է մարդ ձգտի ամենից առավել: Ամենակարևորը մարդու կյանքում պիտի լինի ընտանիքը, հայրենիքը, Աստված: Մարդը պետք է միշտ ձգտի բարձունքի, երբեք չպետք է նույն տեղում մնալ: Ի՞նչ է քեզ համար ընկերությունը: Ո՞ր երեք պատճառներից դրդված կհրաժարվես ամենամոտ ընկերոջիցդ: Ընկերությունը ամենակարևոր բանն է աշխարհում...... ընկերության մասին ես ունեմ այս կարգախոսը, որով միշտ առաջնորդվում եմ. «Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը»: Ե՞րբ է աղջկա համար այն իդեալական տարիքը, երբ պետք է որոշի, թե ո՞ր տղայի հետ է ցանկանում ընկերանալ սիրահարվելու նպատակով: Արդյոք չսխալվելու համար կկարևորե'ս եղբայրների կամ ծնողների համաձայնությանը այդ հարցում: Ինձ թվում է աղջկա համար իդեալական տարիք է համարվում 23 տարեկանը, երբ հասուն մտածելակերպով կարողանում է ճիշտ ընտրություն կատարել: Իսկ իսկ չսխալվելու համար, բնականաբար, միշտ էլ եղբայրների ու ծնողների խորհուրդները պետք են ամեն պարագայում: Ըստ քեզ գոյություն ունի՞ աղջիկ-տղա զուտ ընկերական մտերմություն: Սահմաններ կա՞ն, որոնք չպետք է անցնել, թե' ոչ: Ես մտածում եմ, որ գոյություն ունի և կարծում եմ, որ տղաների հետ ավելի հեշտ է շփվելը: Սահմաններ բոլոր դեպքերում էլ լինում են, հենց ես ունեմ տղա ընկերներ ու երբեք վատը չեմ մտածել այդ մասին: Ի՞նչ կմաղթես քո տարեկից երիտասարդներին, ի՞նչ խորհուրդ կտաս: Ուզում եմ, որ բոլորը ժպտան, կմաղթեմ, որ բոլորը գտնեն իրենց տեղն այս աշխարհում, բոլորը լինեն խելացի ու կրթված: |
Источник: Անահիտ
Нравится
0
Не нравится
0
7159 | 0 | 0 | 0