Այսօր հարզացրույց ունեցանք «Evey dance» պարային խմբի աղջիկներից մեկի՝ Անի Աղաջանյանի հետ, ով մեծ ոգևորությամբ պատմեց Վրաստանում անցկացված միջազգային մրցույթի մասին, որտեղ իրենց խումբը զբաղեցրեց առաջին տեղը: Վերջերս հայտնի դարձավ, որ հուլիսի 4-ին Վրաստանում տեղի է ունեցել պարի միջազգային մրցույթ-փառատոն, որտեղ մի շարք երկրների հետ միասին, մասնակցել է նաև հայկական պարի խումբ, ու դու ևս հանդես ես եկել այդ խմբում: Ինչպե՞ս էր կոչվում այդ մրցույթը ու Վրաստանի ո՞ր քաղաքում անցկացվեց, պատմիր, խնդրեմ, մրցույթի մասին: Այո, ես ևս հանդես եմ եկել մեր պարի խմբի հետ: Մրցույթն անցկացվեց Վրաստանի Բաթումի քաղաքում, այն կոչվում էր՝ BBSF այսինքն՝ Batumi Black Sea Festival:
Հայտնի է, որ ձեր խումբը մրցույթում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը, իսկ «Գրան-Պրի» -ն ստացավ թուրքական խումբը: Քանի՞ երկիր էր մասնակցում մրցույթին: Մասնակցում էին 30-ից ավելի երկրներ, իսկ «Գրան-Պրի» -ն ստացավ Թուրքիան ներկայացնող պարային խումբը:
Ժյուրիի կազմում կայի՞ն տարբեր երկրների ներկայացուցիչներ: Այո, ժյուրիի կազմում կային տարբեր երկրներ նորկայացնող մարդիկ, կար նաև Թուրքիայից ներկայացուցիչ:
Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանից ժամանած խումբը չհաղթեց, որովհետև ժյուրիի կազմում Թուրքիայից ներկայացուցիչ կար: Երևի կարելի է այդպես ենթադրել, որովհետև բոլորս մտածում էինք, որ եթե ժյուրիի կազմում թուրք կա, ուրեմն մենք հաստատ չենք հաղթելու:
Մենք՝ հայերս, Վրաստանին համարում ենք ամենա լավ հարևան երկիրը, սակայն Վրաստանի համար կարծես թե դա որևէ նշանակություն չունի, չնայաց որ մրցույթում կարևորն, իհարկե, լավ մասնակցությունն է, սակայն մեծ տարբերություն կա նորաստեղծ ու արդեն երկար տարիների փորձ ունեցող խմբերի միջև: Իսկ անձամբ դու ինչպե՞ս կգնահատես թուրքական խմբի ելույթը, ինչպե՞ս էին պարում: Նրանց խմբի մասնակիցները մոտ 20 տարվա պարողներ էին, իսկ մենք՝ մոտ 2-3 տարվա, այնպես որ տարբերությունն իսկապես շատ մեծ է:
Այս դեպքում երևի նույնիսկ ավելորդ է համեմատություններ անել: Իսկ դուք ո՞ր ոճերում ներկայացաք: Մենք ներկայացանք և՛ հայկական ժողովրդական, և՛ ժամանակակից /մոդեռն/ ոճերում:
Ցանկալի կլիներ, որ «Գրան-Պրին» ստանար հենց ձեր խումբը, քանի որ շատ կարճ ժամանակում որակյալ պարուհիներ ունեք, ինչպես նաև դու, բայց ամեն դեպքում սա նույնպես մեծ հաղթանակ է, որի համար շնորհավորում ենք ու մաղթում բեծ բեմեր...