Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԵԱ ԿՈՒԼՊԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Ուղիղ կապ
Пресс-секретарь:
Ուղիղ կապ
03:23, Вторник, 19 Января, 2016 года
«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԵԱ ԿՈՒԼՊԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

«Իրավունք» -ը գրում է, որ թերթի այս տարվա առաջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ: Սիրված դերասանին ուղղված ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան են եղել` սկսած քաղաքականությունից մինչեւ թատերական, հեռուստատեսային ոլորտին առնչվող խնդիրներ, որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք այս տարի Ձեզնից: (ԿԱՐԵՆ, ք. Երեւան)

– Ծրագրերը բավականին մեծ են` մանավանդ բեմի հետ կապված: Այժմ պատրաստվում է «Մեա կուլպայի» երկրորդ մասը` ավելի ճիշտ, շարունակությունը: Ծրագրում կա նաեւ ներկայացում Հայաստանի սահմաններից դուրս` ՌԴ-ում` այնտեղի դերասանների հետ, որին մեծ հաճույքով կմասնակցեմ: Սյուժեն լավն է, ռեժիսորը լավն է, դերասանները լավն են, տեսնենք` ինչ կստացվի:

Ըստ Ձեզ, արդյո՞ք «Մեա կուլպայի» շարունակությունն էլ նույն կերպ կընդունվի հանրության կողմից: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Չգիտեմ, դրան ոչ ոք չի կարող պատասխանել: Բայց փորձում ենք, որպեսզի լինի լավը: Դրա համար էլ մեր ներկայացումները երկար են ծնվում: Տարօրինակ կհնչի, բայց «Խաթաբալադան» էլ, «Մեա կուլպան» էլ, «Ժանգոտ բանալին» էլ, ամենաքիչը 9 ամիս տեւել են` մինչեւ բարձրացել են բեմ: Բավականին մեծ ժամանակ` մոտ 5-6 ամիս, գնում է միայն սցենարի վրա աշխատելով:

Գրեթե մի երեխայի ծնունդի չափ գործընթաց է...

– Ու դրա համար երեխայի պես իրենց սիրում ու փայփայում ենք, որպեսզի չափից շուտ չհնանան, չհիասթափեցնեն, այլ իրենց հունով գնան: Եթե սա էլ ունենա, կոպիտ ասած, նախորդի բախտը, շատ դժգոհ կլինեմ, որովհետեւ կուզենայի, որ այն մի երկու-երեք տարի հետո հնանար, էլ չխաղայինք, փորձեինք ինչ-որ նոր բան անել, բայց «Մեա կուլպան» այսօր էլ հին չէ: Եվ մենք այն չենք խաղում միայն մի պատճառով, որ ներկայացման մեջ գործողությունները կատարվում են 2015 թվին: Այսինքն` եկավ 2015-ը եւ հանեցինք խաղացանկից: Բայց եթե այսօր էլ խաղայինք, էլի կլիներ ակտուալ, լեփ-լեցուն դահլիճներ, ու սա ցավալի է: Այն 13 տարի մնաց բեմում ու այդ առումով ունիկալ ներկայացում էր: Անտերպրիզային ներկայացումների մեջ այդպիսի բան գրեթե չի լինում, որովհետեւ ունենում են մեկ, մաքսիմում` երկու տարվա կյանք, հետո հեռանում են բեմից:


    

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3265 | 0 | 0
Facebook