Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 13 Мая, 2024 года

Статьи

Ամուր կանգնենք հայրենի հողին

Սիամանթոյի անվան դպրոց
Пресс-секретарь:
Սիամանթոյի անվան դպրոց
10:45, Среда, 09 Декабря, 2015 года
Ամուր կանգնենք հայրենի հողին
     Դեկտեմբերի 7 -ին Սիամանթոյի անվան դպրոցի 7-րդ դասարանցիները ցուցադրեցին ուսուցողական դաս, որի ընթացքում իրենց կրտսեր դպրոցականներին պատմեցին աղետների, հատկապես երկրաշարժի և հրդեհի մասին: Նյութերը նախօրոք տրամադրել էր «Երեխան երեխայի համար» միջազգային կազմակերպությունը, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երկու տարի: Երեխաները ներկայացրին, թե ինչ նշանների դեպքում կարելի է կռահել երկրաշարժի մասին, երկրաշարժի ժամանակ և հետո մարդկանց սխալ և ճիշտ վարվելակերպի կանոնները, ցուցադրեցին, թե ինչպես պետք է վարվեն շենքի ցածր և բարձր հարկերում բնակվող մարդիկ, ցույց տվեցին այն պայուսակի պարունակությունը, որը պետք է պատրաստ ունենա յուրաքանչյուր ընտանիք: Երեխաների մյուս խումբը ներկայացրեց Հրդեհիկի արկածները, բացատրեց, թե երբ կարող է բարի կրակը վերածվել չար կրակի: Փոքրիկ բեմադրությամբ ցույց տրվեցին հրդեհի դեպքում սխալ և ճիշտ վարքագիծը, հիշեցրին, թե ինչ հեռախոսահամարներով պետք է զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում: Երեխաները նշեցին, որ տարիներ առաջ այդ օրը Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհ դարձան հազարավոր հայեր, և միգուցե նրանցից շատերը կփրկվեին, եթե ունենային աղետներին դիմակայելու գիտելիքներ: Մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակն ու հույս հայտնեցին, որ աղետները երբեք այլևս չեն կրկնվի հայոց լեռնաշխարհում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
903 | 0 | 0
Facebook