Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 13 Мая, 2024 года

Статьи

Ռուսաց լեզուն ազգային դպրոցում

Սիամանթոյի անվան դպրոց
Пресс-секретарь:
Սիամանթոյի անվան դպրոց
23:58, Пятница, 13 Ноября, 2015 года
Ռուսաց լեզուն ազգային դպրոցում
     Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի ռուսաց և օտար լեզուների մասնախումբը յուրաքանչյուր ուսումնական տարի հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով, յուրահատուկ միջոցառումներով, որոնք նպաստում են օտար լեզուների արդյունավետ ուսուցման գործընթացին: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Սերգեյի Արզումանյանը, ով տարիներ շարունակ աշխատել է նաև մանկապարտեզի ավագ խմբերում, ազգային դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման վերաբերյալ կատարել է հետազոտություն տարիքային տարբեր խմբերի համար և դրանք ներկայացրել Ռուսաց լեզվի և գրականության միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսին: Հետազոտելով տարիների աշխատանքը տարբեր ուսուցիչների մոտ, Գ. Արզումանյանն առաջակում է ժամանակակից աշակերտին դասապրոցեսի ողջ ընթացքում ուսուցանելու այնպիսի մեթոդներ, որոնք դասը կդարձնեն հետաքրքիր ու հաճելի ժամանակահատված: Մի դասին նրանք մնջախաղով սովորում են «բայ» թեման, մյուս դասին ճանապահորդում են ամբողջ դասարանով, հանդիպելով բազմաթիվ դժվարությանների, հաջորդ դասին խաչբառ են լուծում, գնդակ են փոխանցում իրար՝ հոլովելով բառերը: Աշխատանքային գործունեության ընթացքում ուսուցիչը յուրաքանչյուր դասի վերաբերյալ կարող է ստեղծել նման մեթոդներ, որոնք նկատելիորեն նպաստում են դասապրոցեսի արդյունավետ անցկացմանը, եզրակացնում է Գայանե Արզումանյանը: Աշակերտների ուշադրությանը ողջ դասաժամին կենտրոնացնելու համար մեր ուսուցիչները նման բազմազան մեթոդներ են մշակում և իրակացանում: Ահա թե ինչու ռուսաց լեզուն բարձր հիմքերի վրա է դրված Սիամանթոյի անվան դպրոցում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1273 | 0 | 0
Facebook