Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ԶԱՆԳԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

18:49, Суббота, 09 Февраля, 2013 года
ԶԱՆԳԱԿ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

Օրերս Զանգակ հրատարակչության մի ցնցող նախաձեռնություն իրարանցում ստեղծեց ֆեյսբուքի օգտատերերի շրջանում: Բանն այն է, որ օրերս հրատարակչությունը հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ` նվիրված Հայաստանում գիրք նվիրելու օրվան, ըստ որի, եթե գրքասերը ընտրեր առաջարկված ցանկից իր նախընտրած գիրքը, ֆեյսբուքյան իր էջում կիսվեր (share) այդ նկարով և մինչև փետրվարի 19-ը արժանանար 150 հավանության (like), ապա տվյալ գիրքը նվեր կստանար հրատարակչության կողմից: 100 և ավելի հավանության դեպքում հնարավոր կլիներ գիրքը ձեռք բերել կես գնով: Այս ամենը գրում եմ անցյալ ժամանակով, քանի որ հիմա շատ կասկածելի է` կիրականանա նախաձեռնությունը, թե ոչ: Պատճառը այն է, ար այս նախաձեռնությունը ստացավ աննախադեպ մեծ տարածում, և պահանջված «like» -երը շատ արագ հավաքվեցին մեծ թվով օգտատերերի ֆեյսբուքյան էջերին: Առաջարկված գրքերը հրապարակվեցին նրանց էջեին ավելի քան 7000 անգամ: Իսկ նախաձեռնության ժամկետը դեռ չի լրացել, և մարդիկ դեռ շարունակում են հավանություն հավաքելու իրենց մոլուցքով տառապել: Իրարանցման հիմնական պատճառն այն է, որ հրատարակչությունը չի ներկայացրել ոչ մի սահմանափակում` բացի ավարտի ժամկետը, ըստ որի օգտատերը նշված քանակությամբ հավանություն ստանալուց հետո իր ընտրած գրքի հղումը մինչև փետրվարի 18-ը ժամը 24: 00 պետք է ուղարկի հրատարակչության ֆեյսբուքյան էջին: Եթե հրատարակչությունը քայլեր չձեռնարկի, հանդես չգա իրավիճակը պարզող որևէ պաշտոնական հայտարարությամբ, ապա ստիպված կլինի սննկանալ: Ցանկացաց գիրքը նվեր ստանալու մոլուցքը արդեն վարակել է հազարավոր մարդկանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարելու` սիրելի գրքին հասնելու համար:

Հ.Գ Եթե նույնիսկ նվեր չստանամ իմ ընտրած հրաշալի գիրքը, ամեն դեպքում ուրախ եմ, որ Հայաստանում այսքան մեծ գրքասեր հասարակություն կա...:)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4628 | 5 | 0
Facebook