Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ուր է անհետանում պատմությունը

jrarat
Автор:
jrarat
19:21, Понедельник, 19 Октября, 2015 года
Ուր է անհետանում պատմությունը
     Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 2-1 հազարամյակներով թվագրող դամբարանադաշտի տարածքի հարակից խաչքարները և պատմամշակութային այլ կոթողներ շուրջ 2 տարի շարունակ ավերվում են և թալանվում: Խնդիրը արդեն հասել է ծայրահեղ ծանր վիճակում, բնակիչները դիմել են տարբեր պատասխանատու կառույցների սակայն ոչ մի շարժ, սայլը տեղից չի շարժվում նաև 2-1 հազարամյակով թվագրող դամբարանադաշտը սևահող լինելու պատճառով օլիգարխների և Ջրառատ թաղամասի Թաղապետի կողմից վաճառվում է իսկ արդյունքում տուժվում են մեր նախնիների սուրբ մասունքները: Փողը կուրացրել է ժողովրդին արդեն սրբապղծությամբ են ընտանիք պահում, բնակիչների հետ զրույցում պարզեցինք, որ նրանք ունեն համապատասխան ապացույցներ ֆոտո, վիդեո նկարահանումներ որոնք հարկ եղած դեպքում կներկայացնեն դատարանում: Դամբարանադաշտի տարածքում կար նաև բազմաթիվ թվով կրոմլեխ դամբարաներ սակայն լավ երևում էին միայն 4 ը այս պահին մնացել է միայն 1 կրոմլեխ դամբարան որը ևս շուտով կավերվի քանի որ մնացել է ընդամենը 15 ոտնաքայլ որպեսզի քանդեն վերջին կրոմլեխ դամբարանը,
կռոմլեխը նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։ Սովորաբար բաղկացած են խոշոր (մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։ Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր։ Հաճախ դեպի կրոմլեխ տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ։ Կրոմլեխները պեղելիս գտնվել են քարե գործիքներ, կմախքներ և խեցեղեն։ Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4023 | 0 | 0
Facebook