Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Սպանված Հայաստանի վիրավոր զավակը

22:36, Суббота, 02 Февраля, 2013 года
Սպանված Հայաստանի վիրավոր զավակը

Հայաստանին հասցված վերքը մահացու է: Նա արնաքամ է լինում: Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ցույց է տալիս, որ Հայաստանի վերքերը ոչ ոք չի պատրաստվում դարմանել: Գիշատիչ անգղների նման, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են պատառոտել՝ բզկտել Հայստանը, իսկ Թուրքիան շնագայլի նման սպասում է իր փային: Խեղճ, վիրավոր Հայստանը, ձեռքը մեկնել է Եվրոպային ու օգնություն աղերսում: Լինե՞լ, թե չլինել:
     Ժողովուրդը մի լավ խոսք ունի, նա ասում է, «եթե գողը տանից չլինի, եզը երթիկից կհանեն» : Դրսում ե՞ք փնտրում մարդասպանին, Հայրիկյանը չասաց, թե մարդասպանը կովկասցի էր թե ոչ, եթե չի պատասխանել Հայրիկյանին, ուրեմն հայ չէ, երևի ռուս է ու չի հասկացել իրեն ուղղված հարցերը: Այ ժողովուրդ, ախր կարևոր չէ, թե մարդասպանը ով է, այլ այն, թե ով է պատվիրատուն, հետևությունները ձեզ եմ թողնում: Рамашк-ի թերթիկ ենք պոկում, խաղալով՝ գուշակիր, թե ո՞վ է մարդասպանը՝ հ՞այ է, թե ոչ, ռո՞ւս, թ՞ե..., մի՞գուցե ամերիկացի: Ինչպես ասում է ժողովուրդը, դեռ առջևում 40 օր կա, մի՞գուցե ի տարբերություն Մարտի 1-ի դեպքերի, այս անգամ գտնվե՞ն հանցագործները:
     Ասում եք, թե Հայրիկյանի դեմ կատարվածը, դավադրություն է ողջ Հայաստանի նկատմամբ: Պարոնայք իշխանավորներ, ձեր ասածն իսկ դատում է ձեզ, քայքայված տնտեսություն, համատարած գործազրկություն, չքավորություն, օրե օր դատարկվող Հայաստան՝ արտագաղթ, դատարկվող սահմանամերձ գյուղեր, սպանություններ զինված ուժերի զորամասերում, հղփացած գեներալներ, կոռումպացված համակարգ, թալանվող բանակ, երկիր, քաղաքացի: Հարցնում եք, թե ո՞վ կարող էր Հայրիկյանի վրա մահափորձ կատարել, ում էր դա ձեռընտու, ես հարցնում եմ ձեզ, իսկ ո՞ւմ է ձեռընտու Հայաստանի մահը, կարծում եմ, որ եթե համադրենք, ապա կբացահայտենք, որ մարդասպանները նույն դեմքն ունեն:
     Հայրիկյանի վերքը կբուժվի, իսկ Հայաստանի վերքը՞:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5194 | 1 | 0
Facebook