Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ԻՄ ՍԻՄՖՈՆՅԱՆ

Mariam Musheghyan
Автор:
Mariam Musheghyan
02:07, Суббота, 02 Февраля, 2013 года
ԻՄ ՍԻՄՖՈՆՅԱՆ
     Կրծքավանդակի հատվածում սեղմող ռիթմիկ ցավ ... ու համահունչ հոգոց ... Անթափանց խավարի մեջ թաղված, բայց կենարար լույսի սպասող սրտի համանունչ ու արդեն տաղտկալի դարձած թփթփոց, որի ներքո մխում է վերջին հույսը ... Անտակտ թարթող աչքեր . նրանց հանգիստ չեն տալիս անցանկալի անցյալի հիշողությունների ստվերները ... Հորդացած գետի շառաչյունի պես երակներով հոսող արյան մեջ վխտացող կյանքի փշրանքներ, որոնք յուրաքանչյուր շրջանառության ժամանակ իրենց մասնիկ հետքն են թողնում խունացած դեմքի վրա ... Երկարատև պաուզա ... ամեն ինչ ավաևտված է ... ու հանկարծ լսվում է ` Կաթ - կաթ ... դադարում է լռությունը ... Արցունքներն են, որոնք ցավից շիկացած այտերի վրայով հոսում ու իրենց վերջին հանգրվանն են գտնում տաքուկ անկողնում ... Կոկորդում խեղդող ցավ ու միատոն տնքոց, ցավ չքնած ժամերի ու մտորումների. և արժեր արդյոք հաղթահարել խեղդող ցավը, թե մտածել հենց խեղդվելու մասին ... Մի քիչ բարձր ծիծաղ` չլացելու, ու մի քիչ էլ լռություն` չգոռալու համար ... Այս ամենի հետ խառնված ժամացույցի թխկթխկոց, սենյակում իշխող դատարկություն ... ու ՀՈԳՈՒՍ ՍԻՄՖՈՆՅԱՆ ապահոված էր ...:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3973 | 0 | 0
Facebook