Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Սպասում

Mariam Musheghyan
Автор:
Mariam Musheghyan
21:02, Суббота, 01 Декабря, 2012 года
Սպասում
     Մի քիչ ձյուն եմ ուզում ու անհայտություն, ավելի ճիշտ` անհայտության մեջ տեղացող ձյուն ու հանդիպում.... Հանդիպում, միայն այս անգամ անցանկալի ու չսպասված ձյան հետ:Այնքան բան ունեմ ասելու, զրուցելու ու մի քիչ էլ վիճելու: Ծակող կլինեն խոսքերս, բայց տեղին: Գուցե ձյան տակից մինչ այդ ծիկրակող մի քանի ուշացած տերևներ էլ լսեն ու փորձեն հնարավորինս լավ թաքնվել`ցույց տալու համար, թե իրենք ոչնչից
տեղյակ չեն, բայց պիտի լսեն, պիտի լսեն, որովհետև շունչս անգամ այդ սառնամանիքի մեջ պիտի արձագանքի, ու բառերս խրվեն ամենուրեք. հոգնել եմ քար լռություն պահպանել` տեղին թե անտեղի: ՈՒ կսպասեմ այնքան, մինչև գարնանային ջեռմությունն իսպառ կվերացնի սև թվացող ողջ սպիտակն ու ջերմացնելով կգոլորշիացնի իմ թացը, թաց, որ միայն իմը չէ.... Մի քիչ ձյուն եմ ուզում ու մի փոքր զրույց` համեմված լռության ընդմիջումներով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
5634 | 0 | 0
Facebook