Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

NASA-ն տիեզերքում հայտնաբերել է միայնակ և «կորած» գալակտիկա

GY NEWS
Автор:
GY NEWS
13:41, Четверг, 11 Июня, 2015 года
NASA-ն տիեզերքում հայտնաբերել է միայնակ և «կորած» գալակտիկա

Ամերիկացի գիտնականները տիեզերքում հայտնաբերել են հազվագյուտ «կորած գալակտիկա» ՝ մյուս աստղագիտական օբյեկտներից միլիոնավոր լուսնային տարիներ հեռու: Այս մասին հայտնում է TASS-ը:

NASA-ի հաղորդմամբ՝ դրա լուսանկարները Երկիր է փոխանցել «Հաբլ» աստղադիտակը:

NGC 6503 անվանված միայնակ գալակտիկան գտնվում է աստղերից ու գալակտիկաներից ազատ տարածքում: Տարածքը, որտեղ գտնվում է NGC 6503-ը, գտնվում է Վիշապի համաստեղությունում Երկրից 18 մլն լուսնային տարի հեռու:

Նոր հայտնաբերված գալակտիկան, որը հարևաններ չունի, մոտ 3 անգամ փոքր է մեր Ծիր Կաթինից, դրա չափերը չեն գերազանցում 30 հազար լուսնային տարին:

«Հաբլի» արած լուսանկարներում NGC 6503-ի ներսում երևում են հսկայական գազային ամպերի վառ կարմիր բծեր, նոր աստղերի կապույտ բծեր և տիեզերական փոշու մուգ դարչնագույն գծեր: Ամերիկացի մասնագետների խոսքով՝ միայնակ գալակտիկաները հազվագյուտ երևույթ են: «Գալակտիկաների մեծ մասը խմբերի կամ կլաստերների մեջ են հավաքված: Հարևան գալակտիկան միշտ ոչ շատ հեռու է գտնվում», - նշել է NASA-ն:
     http://adf.ly/1Ibj7z

Источник: 1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8521 | 0 | 0
Facebook