Հեքիաթային Վենետիկը պատրաստ է ջրի ու կրակի տարրերի տոնին:
2013 թվականի կառնավալի համար պատասխանատու է ռեժիսոր-բեմադրիչ Դավիդ Ռամպելոն. սա ամենեւին էլ առաջին տոնակատարությունը չէ, որն անցնում է նրա գեղարվեստական ղեկավարությամբ։ Ավելացնենք, որ կառնավալ-դիմակահանդեսն իր սկիզբն առնում է ХI դարից։ Սակայն մեր օրերում այն ավելի շատ հյուրերի համար է տոն, իսկ վենետիկցիներն անձամբ նախընտրում են հանդիսատես մնալ։
Տոնը նախատեսվում է ավարտել փետրվարի 12-ին, այսպես կոչված «ճարպոտ երեքշաբթի» օրը, երբ կայրեն ծղոտե խրտվիլակը. այդպես էին հեթանոսական ժամանակներում նշում բնության գարնանային արթնացումը։