Հունվարի 27ը Գերմանիայի կողմից Հրեաների դեմ իրագործված հոլոքոստի տարելիցի օրն է:
Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի ցեղասպանության հետ մեկտեղ, այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը:
Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։