Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 13 Декабря, 2024 года

Статьи

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2500 ընտանիքի է օժանդակել Հայաստանում

Habitat for Humanity Armenia
Пресс-секретарь:
Habitat for Humanity Armenia
16:11, Понедельник, 21 Января, 2013 года
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2500 ընտանիքի է օժանդակել Հայաստանում

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընլ կազմակերպությունը 2012 ֆինանսական տարվա ընթացքում (2011թ. հուլիսի 1-ից 2012թ. հունիսի 30-ը) ամբողջ աշխարհում աջակցել է ռեկորդային թվով՝ 94, 618 ընտանիքի՝ տների կառուցման, վերականգնման և վերանորոգման միջոցով՝ նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշը գերազանցելով 13, 000-ով: Սա նշանակում է, որ աշխարհի շուրջ 80 երկրներում, որտեղ գործում է Հաբիթաթը, միջինում յուրաքանչյուր հինգուկես րոպեն մեկ բարելավվել է մեկ ընտանիքի կենսապայմանները:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթին 3, 321 ընտանիքի օժանդակել է նաև հաստատելու իր իրավունքները տան կամ հողակտորի նկատմամբ, իսկ 119, 068 անձ ՀՖՀ-ի նախաձեռնությամբ ստացել է շինարարության կազմակերպման մասով տեխնիկական օժանդակություն և անցել ֆինանսական անհրաժեշտ գիտելիքների վերաբերյալ դասընթաց:
    
    

«Ես այնքան հպարտ եմ, որ անգամ այս տնտեսապես դժվար ժամանակներում Հաբիթաթ ֆոր Հյումենիթին կարողանում է օժանդակել ավելի մեծ թվով ընտանիքների և համայնքների աշխարհում», - ասում է Ջոնաթան Ռեքֆորդը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը: «Մենք հոգաչափ շնորհակալ ենք մեր բազմաթիվ դոնորների, գործընկերների կամավորների և աջակիցների ներդրումների համար, որոնց շարունակական աջակցության շնորհիվ Հաբիթաթը կարողանում է կառուցել տներ և հույս սերմանել մարդկանց սրտերում»:
    
    

2012թ. Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի կողմից կառուցված, վերանորոգված կամ ավարտին հասցված կացարանների թիվը ամբողջ աշխարհում հատեց 600, 000-ի սահմանագիծը` հասցնելով բարելավված բնակարանային պայմանների միջոցով օժանդակություն ստացած շահառուների թիվը 3 միլիոնի՝ 1976թ. կազմակերպության գործունեության մեկնարկից ի վեր: 2000թ. ՀՖՀ-ն նշել էր իր կողմից վերակառուցվող 100, 000-րդ տան հիմնարկեքը, իսկ արդեն 2011թ. ՀՖՀ-ի կողմից կառուցված, վերանորոգված կամ ավարտին հասցված կացարանների թիվը հատել էր կես միլիոնի նշաձողը:


    

Լինելով այս գլոբալ առաքելության մաս` Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը շինարարության և վերանորոգման աշխատանքների միջոցով 2012թ. Հայաստանում աջակցել է ռեկորդային թվով՝ 1, 451 ընտանիքի՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 1, 225-ով: Ի լրումն բնակարանային շինարարության աշխատանքների, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 283 ընտանիքի տրամադրել է շինարարության կազմակերպման մասով տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն, ինչպես նաև այդ ոլորտի վերաբերյալ ֆինանսական դասընթացներ:

2012թ. երկրորդ կիսամյակում Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան դարձել է «Early Recovery», «WASH» (ջրամատակարարում, վարակազրկում և հիգիենա) և «Shelter and NFI» կլաստերների անդամ: ՀՖՀԱ-ն 2012թ. ընդունել է Գլոբալ Վիլիջ ծրագրով Հայաստան ժամանած չորս կամավորական խմբերի:
    
    

Ներկայումս Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է հետևյալ ծրագրերը. Հույս՝ կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների համար, Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում, Բնակարանաշինության միկրոֆինանսավորում՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար և միաժամանակ տրամադրում է բնակարանային խնդիրների վերաբերյալ օժանդակության ծառայություն: Այս բոլոր ծրագրերն իրականացվում են սերտ համագործակցելով միկրոֆինանսավորում տրամադրող գործընկերների՝ «Կամուրջ» ՈՒՎԿ-ի, Ինեկոբանկի, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ի և «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ-ի հետ համատեղ:
    
    

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան մոբիլիզացնում է մարդկանց՝ ծառայելու ընտանիքներին տներ ու համայնքներ կառուցելու և հույս սերմանելու միջոցով: Այսօր ես հպարտ եմ, որ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան վերջին 12 տարիների ընթացքում աջակցել է 2, 500 ընտանիքի: 2013թ. Հաբիթաթ Արմենիան ծրագրում է օժանդակել շուրջ 1, 500 ընտանիքի՝ իր ֆինանսական գործընկերների հետ համագործակցության և բնակարանային ծրագրերի շրջանակն ընդլայնելու միջոցով», - ասում է Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
    
    

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի մասին

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության ազգային գրասենյակն է Հայաստանում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը շահույթ չհետապնդող քրիստոնեական կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմանները և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները երկրում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ տանում Հայաստանում պարզ և մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այն իր գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2000 թվականին և արդեն իսկ աջակցել է ավելի, քան 2, 500 ընտանիքի՝ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ մատուցելու միջոցով ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.habitat.am կայքէջը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6835 | 0 | 0
Facebook