«Մեկօրյա շինարարություն» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Աղավնաձոր գյուղի ցածր եկամուտ ունեցող ընտանիքին
Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար-կամավորների խումբը միացել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի աշխատակիցներին և Վարդան Գրիգորյանի ընտանիքին՝ մասնակցելով Հաբիթաթի կողմից նախաձեռնած երկօրյա բնակարանաշինական աշխատանքներին: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2011թ.-ից իրականացնում է "Մեկօրյա շինարարություն" արշավը, որը կոչ է անում մասնավոր, միջազգային և տեղական կազմակերպություններին և խմբերին` միանալու կամավորական բնակարանաշինական աշխատանքներին և բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները` ունենալու պարզ, մատչելի և ապահով բնակվելու պայմաններ` դրանով իսկ փոխելով մարդկանց և համայնքների կյանքը: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը առաջին մասնավոր կազմակերպությունն էր, որը միացավ այս արշավին: §Հաբիթաթ Արմենիա հիմնադրամն իր աջակցության ծրագրերը իրականացնում է համագործակցության սկզբունքով. համագործակցություն գործընկեր ընտանիքի, կամավորների և կազմակերպությունների հետ: Մասնավոր ընկերությունների ներգրավումը հայ ընտանիքների ապրելակերպի բարելավման գործընթացում շատ էական է և մենք Հաբիթաթում կարևորում ենք այն: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ի մասնակցությունը ողջունելի է և հուսով եմ լավ օրինակ կծառայի մյուսների համար: ¦, - ասաց Լուիզա Վարդանյանը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենը: Հունիսի 29-30-ը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության 15 անձից բաղկացած կամավորների խումբը շինարարական աշխատանքներ է իրականացնելու Երևանից 120կմ հեռավորության վրա գտնվող Աղավնաձոր գյուղում (Վայոց Ձորի մարզ) ՝ օժանդակելու ցածրեկամուտ ունեցող ևս մեկ հայ ընտանիքի իրականացնել իր երազանքը, այն է՝ ունենալ պարզ և պատշաճ տուն: Երկու օրվա ընթացքում կամավորները իրականացնելու են հատակի երեսպատման և հարթեցման աշխատանքներ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար անձնակազմի համար այսօր հատուկ օր է՝ մենք մեր ձեռքերով օգնում ենք Գրիգորյանների ընտանիքի երազանքի իրականացմանը՝ սեփական հարմարավետ տան կառուցմանը: Մենք ուրախ ենք, որ ոչ միայն արտադրում ենք երջանկության ըմպելիք, այլև նպաստում ենք մեր մարզերի բնակչության երազանքների իրականացմանը: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության աշխատակիցների համար Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կամավորական շինարարության ծրագրում մասնակցելը պատիվ և պատասխանատվություն է: Մեր ընկերությունը միշտ կանգնած է մեր համայնքների կողքին և Կոկա-Կոլա-ի կայուն զարգացման ծրագրերը կրում են շարունակական և բազմապարփակ բնույթ», -նշեց Գագիկ Դանիելյանը, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրենը: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը բնակարանային ֆինանսավորման ծրագիրը իրականացնում է 2011թվականից ամբողջ Հայաստանի տարածքում, ինչպես նաև Վայոց Ձորում` համագործակցելով Կամուրջ ՈւՎԿ-ի հետ: Մինչ օրս տվյալ ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել ավելի քան 1500 ընտանիք Հայաստանի ամբողջ տարածքում` բնակարանների կամ տների անհետաձգելի վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղվող վարկերի տրամադրման և տեխնիկական օժանդակության միջոցով: Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիայի մասին Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլ» կազմակերպության ազգային գրասենյակն է Հայաստանում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը շահույթ չհետապնդող քրիստոնեական կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմանները և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները երկրում: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան իրականացնում է ծրագրեր` ուղղված տների և բնակարանների վերակառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև աշխատանքներ տանում Հայաստանում պարզ և մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այն իր գործունեությունը Հայաստանում մեկնարկել է 2000 թվականին և արդեն իսկ աջակցել է ավելի, քան 2, 600 ընտանիքի՝ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ մատուցելու միջոցով ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.habitat.am կայքէջը: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության մասին Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» ապրանքատեսակների արտադրող և իրացնող ընկերությունն է. այն հիմնադրվել է 1995 թվականին և Կոկա-Կոլա ապրանքատեսակի առաջին ըմպելիքի շիշը արտադրել 1996 թվականի մայիսին: Մինչ այժմ ընկերությունը իրացրել է ավելի քան 400 միլիոն լիտր արտադրանք: Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը մաս է հանդիսանում Կոկա-Կոլա Հելլենիկ խմբի, որը գործում է 28 երկրներում: Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունն անցել է հետևյալ միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկացումները. ISO 9001 – որակի կառավարման համակարգի FSSC 22000 – սննդի անվտանգության համակարգի ISO 14000 – շրջակա միջավայրի պահպանության OHSAS 18001 – աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կառավարման Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.coca-colahellenic.am կայքէջը: |