Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ԻՇԽԱՆԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

SAMVEL MESROPYAN
Автор:
SAMVEL MESROPYAN
18:12, Вторник, 17 Февраля, 2015 года
ԻՇԽԱՆԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
     Այսօր, ինչպես գիտեք ամբողջ աշխարհում լարված իրավիճակ է ստեղծ-վել, կրքեր են բորբոքվում, ոհմանք նունիսկ փորձում են անխոհեմ քայլերով իրավիճակ փոխել: Քիչ չեն նույնիսկ սադրանքները, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը:
     Մի խոսքով, հայտնվել ենք լարախաղացի կարգավիճակում և ուր որէ անխուսափելի է անկումը իր անդառնալի հետևանքներով: Այսօր, առավել քան երբեք, մեզ բոլորիս անհրաժեշտ է խոհեմ ու խելամիտ լինել և դիմել կշռադատված քայլերի: Առանց այն էլ անիմաստ, աննպատակ ու անմեղ կորուստները սատ էն և մեզ պետք չեն ներքին բախումներ ու ավելորդ զոհեր: Մենք ուղղակի իրավունք չունենք առանց այն էլ թե գաղափարական, թե սոցիալական չափազանց բևեռացած հասարակությանը տանել բախումների ու ներքին քաոսի` հաշվի առնելով ուրիշների փորձն ու առավել ևս մեր ոչ բարեկամ հարևանների առկայությունը, որոնք ատամները սրած, կազմ ու պատրաստ սպասում են մեր աննշան սայթաքմանը:
     Սակայն, վերը շարադրվածից ելնելով թող տպավորություն չստեղծվի, թե կոչ եմ անում համակերպման:
     Ամենևին: Ընդհակառակ, առավել քան երբեք, ժամանակն է իրավիճակը շտկելու ու ազգին դուրս բերել այս ճահճից, սակայն ոչ արյունով, ոչ երկրի ամբողջական կազմաքանդմամբ, ինչի փորձն արդեն ունենք և ինչի պտուղներն ենք այսօր, , հավաքում, , :
     Ես այլընտրանքային տարբերակ եմ առաջարկում դրությունը փրկելու համար:
     Ինչպես գիտեք քաղաքականությունն ինքն ել յուրատեսակ, , խաղ, , է իր կանոններով, որտեղ ոհմանք պայմաններ թելադրող են, իսկ մյուսները ստիպված են խաղալ այդ կանոններով:
     Մի խոսքով, մեզ պարտադրված է, , խաղ, , :
     Եթե ցանկանում եք իշխանափոխության գնալ` ճատրակ խաղալ սովորեք: Այո ճատրակ խաղալ: Ես չեմ կատակում: Ճատրակում այսպիսի մի հնարք կա` , , вилка, , է կոչվում, այսինքն հակառակորդին կանգնեցնում եք երկընտրանքի առաջ` կամ-կամ: Եվ նա ստիպված է լինելու ընտրություն կատարել: Իսկ թե ինչ ընտրություն կկատարի, կախված է ձեր կողմից արաջադրված պայմաններից և թե ինչպես կմատուցեք այն, ըստ որի կանխավ համոզված կլինեք, թե որ տարբերակը կընտրի հակառակորդը: Եվ ամենակարևորը` այն, ինչ ներկայացվելու է, պետք է ներկայացվի ժողովրդի ամունունից ու բխի նրա շահերից: Բազմաչարչար, տառապած, կիսաքաղց, ընչազուրկ, հալածված ու հուսալքված ժողովրդի:
     Ավելի մանրամասնեմ: ներկայացվող պայմանները, այսինքն կամ-կամ տարբերակը պետք է կրի ուլտիմատիվ վերջնագրային բնույթ ու հրապարակային ու կատարման համար հստակ սահմանված ու իրատեսական ժամանակացույցով: Եվ դա կլինի հաղթական ընթացքի առաջին քայլը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3841 | 0 | 0
Facebook