Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

«Երկկենցաղ մարդը» Ռեժիսոր Հարություն Գալֆայանի մեկնաբանությամբ

onlineArt
Пресс-секретарь:
onlineArt
01:07, Вторник, 27 Января, 2015 года
«Երկկենցաղ մարդը» Ռեժիսոր Հարություն Գալֆայանի մեկնաբանությամբ
    
    

«Highfest» փառատոնի շրջանակներում կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբը կազմակերպել էր երիտասարդ տաղանդավոր դերասան և ռեժիսոր Հարություն Գալֆայանի «WWW.AMPHIBIA.COM» բեմադրության ցուցադրումը արձակագիր Հովհաննես Թեqգյոզյանի «Երկկենցաղ մարդը» պիեսի մոտիվներով: Դահլիճը հազիվ տեղավորեց բոլոր ցանկացողներին: Իսկզբանե որոշակի ինտրիգ կար, քանի որ 5 պերսոնաժով պիեսը Հարությունը ներկայացնում էր որպես մոնոներկայացում:

Կատարված էր հրաշալի աշխատանք: Կար հետաքրքիր ռեժիսուրա, արտիստիզմ: Պլաստիկան գերագույն տեղ էր գրավում: Հարությունը գտել էր պիեսի նյարդը, որն այս սերունդը պետք է փնտրի: Սա խոսում է այն մասին, թե ինչ է տեսնում գործի մեջ մի ուրիշ սերունդ: Պիեսը բարդ էր, պահանջում էր լարում, թե՛ ունկնդրից թե՛ խաղացողից:

Տաղանդավոր դերասանական խաղը, հետաքրքիր դեկորացիաները, ձայնային և լուսային լուծումները ոգևորությամբ ընդունվեցին հանդիսատեսի կողմից, ինչի մասին վկայեցին ներկայացումից հետո հնչած բազում կարծիքները և բարեմաղթանքները:

-Բռավո՛ դու աճում ես… դու տեղում չես դոփում, -նշեց հանդիսականը:

Պիեսի հեղինակը նշեց.

-Պիեսը գրել եմ 11 տարի առաջ վիրտուալ իրականության մթնոլորտի մասին, անհասկանալի վայրում իրական դեպքերի հիման վրա: Ես գրում էի կինոսցենարներ և հասկացա, որ արվածը իմ սցենարից հեռու է, կապ չունի ինձ հետ: Բայց այս տարբերակում իմ զգացացն ու Հարութի բեմադրածը շատ շերտերով կապվում են իրար: Հարզատ է մնացել իմ պիեսին: Ես չեմ պարտադրում: Ամեն մեկն ունի իր մեկնաբանությունը: Ուզում եմ կապ ունենա…սա ունի: Հետաքրքիր ներկայացում է ստացվել ու ամենակարևորը իր մտահղացումները իրագործելով՝ Հարությունը մի քանի շերտով մոտեցել է պիեսի բնաբանին, -եզրափակեց հեղինակը:
    
    

ՏՂԱ ՋԱՆ ԵՍ ՔՈ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԵՄ: Թամար Հովհաննիսյան:

-Սա հեղինակային ներկայացում է հենված պիեսի վրա: Հարութը վերցրել է գրական հենք անցկացրել իր միջով… իր էսթետիկայի միջով…իր դերասանականի… իր վիզուալ մտապատկերի միջով…չի հեռացել հեղինակից և տվել է պիեսի հիմնական ասելիքը: Ներկայացման մեջ նա համահեղինակ է: Այն ամենը ինչ արել է գրագետ է արված: Որպես թատրոնի տեսակ գրագետ է կատարվում: Ես Հարութի մեջ տեսա բոլոր հերոսերին: Նա բռնել է ջիղը, նյարդը պիեսի: Հեշտ չէ տեսենել թվացյալ խառանաշփոթի տակ ամեն ինչ: Նա դա տեսել է: Բազմակի սինդրոմ… դա էլ նա տվեց իր խաղի, բեմադրության միջոցով: Նա որպես դերասան հաղթում է, ռեժիսոր հաղթում է, նկարիչ հաղթում է, make up artist հաղթում է: Հաճելիորեն զարմացած եմ: Չէի սպասում: Զարմացած եմ, որ այս տղան ունի այսպիսի խորք:

Եթե ուժ կա դեռ իմ մեջ, ես քո մեջքին կանգած եմ լիենու տղա ջան, -ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, հուզելով ներկաներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4620 | 0 | 0
Facebook