Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Դինքն իր մահով բեկում մտցրեց թուրքական հասարակությունում

19:01, Суббота, 19 Января, 2013 года
Դինքն իր մահով բեկում մտցրեց թուրքական հասարակությունում
     2007-ի այս օրը սպանվեց Հրանտ Դինքը: Մարդ, ով մշտապես հալածվել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետին հակադրվելու համար, բայց շարունակել է ապրել այդ երկրում և պայքարել հանուն ճշմարտության:
     Դինքն իր հարցազրույցներց մեկում նշում է, որ Թուրքիայում մեծամասնությունը չգիտի ճշմարտությունը: Ինչպե՞ս իմանա, երբ 90 տարի արգելվել է խոսել այդ մասին:
     Ցավով նշում, որ աշխարհի բոլոր հայերը խոսում են 1915 թ. ցեղասպանության մասին, իսկ Թուրքիայի հայերը նույնիսկ չեն համարձակվում ապրիլի 24-ին որևէ կերպ հարգանքի տուրք մատուցել իրենց զոհված նախնիներին:
     Դինքն իր մահով բեկում մտցրեց այս երկու հարցերում: Մի ողջ հասարակություն ոտքի կանգնեց` «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք» կոչերով: Նրա հողարկավորությունը կարծես վերածվեց ապրիլ քսանչորսյան երթի: Սակայն մի տարբերությամբ` միացավ նաև թուրք հասարակությունը: Նրանց մեծ մասին այլևս հայտնի էր պարզ ճշմարտությունը: Դինքը, ով իր կյանքը նվիրել էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Ցեղասպանության ճանաչմանը, անգամ իր մահով շարունակում է իր սկած գործը;
     Սիրելի' հայ երիտասարդներ, հատկապես մենք պետք է հիշենք, որ Հրանտ Դինքին, գուցե և լինելով կամակատար, բայց սպանել է թուրք ազգայնական երիտասարդ` կուրորեն հավատալով, որ պայքարում է հանուն իր երկրի:
     Իսկ մենք` հայ երիտասարդներս լինելով ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ջատագովներ պարտավոր ենք վառ պահելու Հրանտ Դինքի հիշատակը, անելու ամեն ինչ որ չկրկնվի «սաֆարովյան դեպքերը», ինչի իրականանալի լինելը արդեն իսկ ակնառու է:
     Եվ վերջում ցանկանում եմ մեջ բերել Հրանտ Դինքի խոսքերը` «Ինձ համար աշխարհի և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից ավելի կարևոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր: Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը` փոքր կղզիներ»:
    
     ՊԱՅՔԱՐԵՆՔ ԱՅԴ ՈՒԺԵՂ, ԱՄՈՒՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ:
    
     «Միասնություն» երիտասրդական ՀԿ-ի նախագահ Մարիամ Իսայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3956 | 0 | 0
Facebook