Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, - պատասխանում է Ուսուցիչը, - քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»: