Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 17 Июня, 2024 года

Статьи

Հուշարձանների պահպանությունը մեր երկրում ցածր մակարդակի վրա է

Narine
Автор:
Narine
16:56, Четверг, 17 Июля, 2014 года

Հայաստանում հուշարձանների պահպանությունը ցածր մակարդակի վրա է, թեև հուշարձանները զբոսաշրջության կարևորագույն աղբյուրներից է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Նա նշեց, որ տուրիզմը կառավարող, սպասարկող և կազմակերպող կառույցների միջև չկա փոխադարձ համագործակցություն. «Այդ կազմակերպություններից են մշակույթի և էկոնոմիկայի նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները»:
    
     Նա օրինակ բերեց Ամբերդը. «Այդտեղ միայն տուրիստական կազմակերպությունն է օգտվում: Բյուրական համայնքը, որտեղ գտնվում է Ամբերդը, որևէ օգուտ չունի: Անհրաժեշտ է այնպես անել, որ անկախ տվյալ ժառանգության օբյեկտի կարգավիճակից, շահի և համայնքը, թև պետական մարմինները, տուրիստական կազմակերպությունները»:
    
     Որպես խնդրի լուծում Գ. Գյուրջյանը համարում է ոչ թե օրենսդրական փոփոխությունը, այլ՝ պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել:

Նա նաև կարևորեց գիդերի դերակատարությունը, թե նրանք ինչպես են ներկայացնում Հայաստանի մշակութային ժառանգությունը, պատմությունը:

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանն էլ նշեց, որ տուրիզմի զարգացմանը կարող է նպաստել նաև տուր- փաթեթների մշակումը: Նրա խոսքով, տուրիստական երթուղիները պետք է ավելի ընդլայնել և դրանց մեջ ներառել այնպիսի թանգարաններ, որոնք քիչ հայտնի են: Մ. Հարոյանն ասաց, որ կան թանգարաններ, դեպի այնտեղ տանող ճանապարհը բարեկարգ չէ, հետևաբար այն տուրիստական երթուղիներում ներգրավված չէ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2927 | 0 | 0
Facebook