Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Июня, 2024 года

Статьи

Մալևիչի երկու «Սև քառակուսի» կտավներն առաջին անգամ «կհանդիպեն» Լոնդոնում

Narine
Автор:
Narine
15:19, Среда, 16 Июля, 2014 года

Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստների թանգարանում այսօր բացվում է ռուս հայտնի ավանգարդիստ Կազիմիր Մալևիչի խոշորագույն ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ «կհանդիպեն» երկու «Սև քառակուսի» կտավները, հայտնում է РИА Новости-ն։


     «Այս կարևորագույն ցուցադրությունը հիմնված է Մալևիչի ստեղծագործությունների համաշխարհային հավաքածուների վրա և հնարավորություն է տալիս տեսնել նկարչի ստեղծագործությունն ամբողջությամբ», - պատմել է թանգարանի ներկայացուցիչը։


    

Ցուցադրության շրջանակում 1915-ից ի վեր առաջին անգամ կկայանա Մալևիչի երկու «Սև քառակուսիների» հանդիպումը։ «Սև քառակուսին» նկարչի ամենահայտնի ստեղծագործությունն է, այն եղել է 1915թ. ցուցադրության կենտրոնական նմուշը։


    

Հետագա 15 տարիների ընթացքում նա ստեղծել է ևս 3 տարբերակ՝ տարբեր ցուցադրությունների համար։ Այդ կտավներից 2-ը, որոնցից մեկը (1923թ.) գտնվում է Ռուսական թանգարանում և մյուսը (1929թ.)` Տրետյակովի պատկերասրահում, առաջին անգամ կցուցադրվեն միասին։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3328 | 0 | 0
Facebook