Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մեծ շուքով նշվեց Սրբի մասնունքների գյուտի տոնը

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Пресс-секретарь:
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
13:16, Суббота, 05 Июля, 2014 года
     Յուրաքանչյուր տոն գեղեցիկ է յուրովի: Հայ եկեղեցու հոգևոր տոները դարեր շարունակ նշվելով` առավել կարևորվել և իմաստավորվել են: Ամեն տարի նույն տոնը նշելիս, կարծես նորովի ես հասկանում ու այն նոր արժեվորում է ստանում, առավել խորությամբ ես զգում տոնի սրբությունը, գնահատում Սուրբ Հայրերի ավանդը:
     Գրիգոր Լուսավորիչը` «Հայոց Մկրտիչ» -ը, «Հայոց երկրորդ Լուսավորիչ» -ը, (Գրիգոր` հունարեն նշանակում է արթուն, հսկող), Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո, համաքրիստոնեական սուրբ է, միաժամանակ նա երկար տարիներ բնակվել և լուրջ գործունեություն է ծավալել Հայաստանում, եղել Հայաստանի առաջին եպիսկոպոսապետը (հայրապետը), մահկանացուն կնքել Հայաստանում (Մեծ Հայք, Դարանաղյաց գավառ, Թորդան):
     «Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի» տոնին ընդառաջ հունիսի 4-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հավատացյալներն ու երիտասարդաց խումբն ուխտագնացություն էին կազմակերպել Խոր Վիրապ: Իսկ ուխտագնացությունը խոր հավատ ունեցող անձանց համար յուրահատուկ հոգու նվիրում է, ներաշխարհը մաքրելու, բյուրեղացնելու ձգտում:
     «Հայր Մեր» աղոթքից հետո ուխտավորները մտնում են եկեղեցի, որոնց ջերմ դիմավորում է վանահայր Տ. Արիս աբեղա Տոնոյանը: Կատարվում է ժամերգության արարողություն, այնուհետև վանահայրն իր օրհնության խոսքն ու աղոթքն է ասում ուխտավորներին: Բոլորը գնում են դեպի այն վիրապը, որտեղ մոտ 14 տարի իժերի և օձերի հետ մնացել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը վիրապից դուրս է բերում վառվող մոմը, որով ուխտավորների առաջնորդ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը վառում է կանթեղը և համատեղ աղոթքով բոլորն ուղևորվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Թափորն ընդառաջ է գալիս Խոր Վիրապից եկած ուխտավորներին: Եկել էին նաև զինվորականներ, որոնց հետաքրքրում էր ազգային հոգևոր այս տոնը և բոլորը միասին ուղևորվում են Մայր եկեղեցի:
    
     Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կանթեղի լույսով վառվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և Խորանի մոմերը, կատարվում է Նախատոնակ և մասնակիցների «Օրհնության կարգ»: Կարծես կրկին ու կրկին սրբանում ու ավելի լուսավորվում է Մայր եկեղեցին: Մայր եկեղեցու արարողություններին ներկա էր նաև գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
     Նշենք, որ այս տոնը Գրիգոր անունը և Գրիգորյան ազգանունը կրող անձանց անվանակոչության օրն է:
     Այնուհետև եկեղեցու հարակից տարածքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, «Վան» ազգագրական համույթի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդյաց տան թմկահարների խմբի
     մասնակցությամբ տեղի է ունենում տոնական համերգ և բարձր տրամադրություն հաղոդում մասնակիցներին:
     Հավատացյալները հնարավորություն են ունենում Խոր Վիրապից բերված կանթեղից ճրագներ վառել և տանել տուն: Այդ վառվող մոմերը նաև մարդկանց սրտի նվիրական ցանկությունների, հույսի վառվող մոմերն էին:
    
     Հեղինակ` Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
     Լուսանկարները` Սրապիոն ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
    
    
Источник: ՀԱՎԱՏԱՄՔ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3728 | 0 | 0
Facebook