Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Վեր ել

19:27, Вторник, 25 Декабря, 2012 года
Վեր ել

Քնած միօրինակություն, շունչդ բարձրացրո՛ւ,

Թշնամուդ ահից բազուկդ կորո՛վ դարձրու,

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, փրկի՛ր աշխարհդ,

Տո՛ւր զենքերիդ բազմություն, զարդարիր խոհդ:
    
    
    

Մեկ-մեկ գծիր եզրագծիդ սահմանները,

Մեկ-մեկ տոնիր թշնամուդ պարտությունները,

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, կործանի՛ր ներկա իշխանությունը,

Կործանիր մեկ-մեկ իշխաններիդ մտավոր թերությունները:
    
    
    
    

Ու տուր զենքիդ կռվելու ուժը.

Ճեղքիր Ճանապարհիդ հայտնված մշուշը,

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, կնքի՛ր արդարությանդ դաշինքը,

Սուրդ վե՛ր պարզիր, խոցի՛ր թշնամուդ սիրտը:
    
    
    
    

Ներքին պատերազմներին տո՛ւր վերջաբան,

Հեռացրո՛ւ դաշտից չինովնիկներին անբան,

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, ստրկացրո՛ւ նրանց,

Թող որ գահին դու լինես բազմած:
    
    
    
    

Մեկ նայիր նրանց, մեկ ծիծաղիր անկուշտ,

Մեկ տուր գաղափար ու մեկ` միտք անշուշտ,

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, պարզի՛ր դաշույնդ,

Մխրճիր խորը և տարածիր նոր շունչդ:
    
    
    
    

Դու եղիր ներկան, եղիր ապագան,

Ոսկեղեն մտքիդ տուր գին ու տուր համ:

Վե՛ր ել, հեղափոխությո՛ւն, ու լսի՛ր կանչս,

Մեկ-մեկ վերացրու, կատարիր խնդրանքս:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
4
Не нравится
0
5717 | 10 | 0
Facebook