Идет загрузка...
Сегодня:  Среда, 03 Июля, 2024 года

Статьи

Մարդկանց տեղահանումը հանուն բնական ռեսուրսների շահագործման արդարացված է

Gevorg Hayrapetyan
Автор:
Gevorg Hayrapetyan
02:07, Четверг, 03 Июля, 2014 года
    
  1. Մարդկանց տեղահանելով իրենց բնակավայրերից՝ տալով համարժեք կամ ավելի լավ պայմաններով փոխհատուցում, կարելի է զբաղվել այդ վայրում բնական ռեսուրսի շահագործմամբ: Տվյալ տեղամասում կկառուցվի արդյունաբերական ընկերություն, որը առաջ կքաշի մեկ այլ դրական կողմ ունեցող հարց, այն է նոր աշխատատեղերի ստեղծումը: Աշխատատեղերը չեն պահանջի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այլ աշխատանքի կկարողանան անցնել անգամ ցածր որակավորում ունեցող մարդիկ:
  2. Եթե տվյալ տարածքի շահագործմամբ զբաղվում է ինչ որ մի մասնավոր ընկերություն, ապա այդ ընկերությունը իր ստացած եկամուտներից պետությանը որոշակի չափով հարկեր է վճարում: Այդ եկամուտից ստացված հարկերը գնում են պետական բյուջե: Պետական բյուջեի զարգացումը նպաստում է պետությունում գործող մյուս տնտեսական ճյուղերի զարգացմանը: Բացի դրանից պետական բյուջեի ընդլայնումը նպաստում է նաև ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովվմանը, պետության զարգացմանը: Կարելի է արդյոք առանց քարի, ավազի ու բետոնի շենքեր կառուցել: Կարող ենք պատկերացնել կյանքն առանց գազի, բենզինի կամ քարածխի: Հազիվ թե:
  3. Բերենք մի քանի օրինակ բնական ռեսուրսների շահագործման մասին:

    Դիտարկենք նավթի արդյունահանման օրինակը: Պետությունում նավթի արդյունահանումից հետո պետությունը կարող է արտահանել ստացված ռեսուրսը միջազգային շուկա: Կամ կարող է վերամշակել նավթը ստանալով բենզին պլաստմասա, գրաֆիտ, դեղորայք… Վերամշակումից ստացված մատերիաները մեծ պահանջմունք ունեն ամբողջ աշխարհում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4225 | 0 | 0
Facebook