Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ցավալի փաստ անարդար բաշխված ՓԱԹԵԹՈՒՄ

Narine
Автор:
Narine
09:59, Понедельник, 05 Марта, 2012 года
Ցավալի փաստ անարդար բաշխված ՓԱԹԵԹՈՒՄ
     Ցավալի փաստ անարդար բաշխված ՓԱԹԵԹՈՒՄ
    
     Շատ ողջունելի է այն փաստը, որ ՀՀ Կառավարությունը ընդունել է 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1917-Ն որոշումը: Կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոնների ցանկում կան անարդար բաշխված մոտեցումներ:
     Հայաստանի Հանրապետության դպրոցներում աշխատող համակարգչային օպերատորը կատարում է մեծածավալ աշխատանք` կատարելով ինչպես համակարգչային առարկայական ուսուցում աշակերտների հետ` նրանց մոտ զարգացնելով ու բարձրացնելով ժամանակակից տեղեկատվության իմացությունը, այնպես էլ դպրոցում իրականացվող համակարգչով հավաքվող բոլոր թղթաբանությունը: Դպրոցում աշխատող համակարգչային օպերատորը աշխատում է մեկ դրույքաչափով շաբաթական 7 ժամ` ամսական ստանալով 32.000 դրամ: Եթե նույնիսկ աշխատողն ուզենա որևէ այլ տեղ աշխատի, որ կարողանա գոնե գոյությունը պահպանի, չի կարող, որովհետև ամբողջ օրը զբաղված է դպրոցում: Էլ ինչի մասին է խոսքը գնում, թե մեր կառավարությունը արդար է որոշումներ ընդունելու մեջ, եթե նույնիսկ որոշման մեջ չի էլ ընդրկել դպրոցում աշխատող համակարգչային մասնագետին սոցիալական փաթեթում: Եթե համակարգչային օպերատորը շատ-շատ ցածր աշխատավարձով չի կարող ապահովագրել իր առողջությունը, որի պատճառը համակարգչի ճառագայթների վնասակար ազդեցությունն է, ինչպես նաև ողնաշարի գերհոգնածությունը , ապա էլ ով պետք է ապահովագրվի, ովքեր ավելի բարձր աշխատավարձ են ստանում: ՑԱՎԱԼԻ Է …
     Ուր է արդարությունը մեր պետության……
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
6
Не нравится
0
3861 | 2 | 0
Facebook