Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Հրաժեշտ տարրական դպրոցին

20:36, Понедельник, 26 Мая, 2014 года

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակար գդպրոցի 4-րդ դասարանի դասվար Ռ. Ավետիսյանը մայիսի 22-ին կազմակերպեց «Բարոյականությունը և Ժողովրդական բանահյուսությունը» խորագրով դաս-ցերեկույթ:

Բեմ բարձրացան 4-րդ դասարանի աշակերտները: Հետո եկան «Բարոյականությունը» և «Ժողովրդական բանահյուսությունը»: «Բարոյականությունը» ներկայացրեց, որ ինքն է կառավարում բոլորի վարքը, ունի բազում որակներ՝ հայրենասիրություն, մարդասիրություն, աշխատասիրություն, ազնվություն, գիտակցական կարգապահություն, ընկերասիրություն, պարտքի զգացում և պատասխանատվություն: Բայց չարասիրտ մարդիկ կործանում են «Բարոյականությանը»: Նա շատ մտահոգ էր և տխուր: Նրան օգնության եկավ «Ժողովրդական բանահյուսությունը», ով եկել էր դարերի խորքից և բերնե- բերան անցնելով՝ հասել մինչև այս գեղեցիկ ներկան: Նա «Բարոյականությանը» հրավիրեց իր տուն ծանոթացրեց Առասպելի, Էպոսի, Հեքիաթի, Առակի, Անեկդոտի, Երգ ու Տաղի, Առածի և իր մյուս զավակների մասին:

Երեխաները բեմականացրին «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածներ, որտեղ Դավիթը ցույց տվեց հայրենասիրության, մարդասիրության, ազնվության ու բարության օրինակ: Գեղեցիկ ձևով բեմականացվեցին նաև «Սև արկղի գաղտնիքը» «ՔաջՆազար» «Արջն ու օձը» «Օջախի հիմքը» հեքիաթները:

Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ առակներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր, հայրենասիրական բանաստեղծություններ, հանելուկներ, խնդուկներ: Վերջում կատարվեցին ժողովրդի կողմից ստեղծված երգեր, խաղիկներ, տաղիկներ, կատակերգեր, պարեր, որոնցով էլ ամփոփվեց դաս-ցերեկույթը: Ամփոփիչ միջոցառման նպատակն էր սովորեցնել երեխաներին լինել հայրենասեր, բարի, սիրել գեղեցիկը, լինել հյուրասեր, աշխատասեր, համեստ ու համբերատար:

Կայացած դասի ավարտին՝ ուսուցչուհուն ևս անակնկալ էր սպասվում: Նրա աշակերտների մեծ մասն իրենց սերն ու երախտիքը սիրելի ուսուցչուհու հանդեպ արտահայտեցին իրենց իսկ ստեղծագործություններով: Այդ փոքրիկ քառյակները ոչ միայն վեր հանեցին աշակերտների լեզվական ու գեղագիտական կարողությունները, այլև մեծ բավականություն ու հուզմունք պատճառեցին բոլոր ներկաներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6500 | 0 | 0
Facebook