Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

«Նվերների աշխարհ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Пресс-секретарь:
«ԷԽՈ» ՀԿ լրատու
15:23, Суббота, 15 Декабря, 2012 года
«Նվերների աշխարհ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու «Նվերների աշխարհ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին «Անի Պլազա» հյուրանոցում` Սայաթ-Նովայի պող., 19 շենք, ժամը՝ 11:00-ին: Կազմակերպիչն է «Ա.Կ.Լ. Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ն, որը ներառել է մոտ 100 կազմակերպություններ, որից մեկը «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն է: Մենք ներկայացնելու ենք մեր շահառուների ձեռքի աշխատանքները` ցանկանալով հաշմանդամ անձանց տալ ոչ միայն հասարակության հետ ազատ շփման հնարավորություն, այլև պիտանի ու հետաքրքիր դարձնել նրանց առօրյան, ինտեգրել սոցիումին, որպեսզի ապագայում իրենք ունակ լինեն սեփական արհեստով հանապազօրյա հաց վաստակել: Սիրով սպասում ենք:


     Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (099) 144-488

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7501 | 1 | 0
Facebook