Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Հոլիվուդյան սցենարներնորով՝ Հայաստանյան քաղաքականություն

10:17, Пятница, 14 Декабря, 2012 года
Հոլիվուդյան սցենարներնորով՝ Հայաստանյան քաղաքականություն

Հայաստանյան կուսակցություններն ու դրանց քաղաքական գործիչները, երևի շատ են ոստիկանական ֆիլմեր դիտել, որտեղ երկու ոստիկաններից մեկը վատն է, իսկ մյուսը բարի:
     Գցված հայ ժողովուրդը, պետք է վաղուց սա հասկանար, որ ոչ ոք էլ չի ամոքում իր վերքերը, այլ միայն օգտվելով նրա ներկայիս տկարությունից՝դավադրաբար բռնաբարում են իրեն, ենթարկում թրավֆիկինգի և ստիպում ծառայություն մատուցել՝ թե ռուսներին և թե ամերիկացիներին: ՀՀԿ-ն ստեղծում է վախի մթնոլորդ, թե շրջապատված ենք թշնամիներով՝ իսկ մինչ այդ մեր թշնամիները քաքել են տակները, իսկ ԲՀԿ-ն, բարի ոստիկանի նման է իրեն պահում, իբր թե շահագրգռված է ժողովրդի ապահովության համար, տեսեք՝պաշտպանում է ու միայն լավն է ցանկանում նրան: ԲՀԿ-ն պարզաաես վերածվել է բարեգործական հիմնադրամի ու ժողովրդին կտեր է տալիս, թե իբր՝ բարի Սիմբան, իր ողորմությամբ և իր զորությամբ կպաշտպանի՝ դարե դար հալածված հայ ժողովրդին և կուղեկցի խոստացված բարգավաճ ապագա: Ինձ համար, ՀԱԿ-ը պարզապես մաղձ է, որից խորշում եմ, քանի որ անխղճաբար ժողովրդին շահագործում էր իր սեփական «անկատարության կոմպելքսը» քողարկելու համար: Ժողովրդական հուզումներ էր առաջացնում, իսկ արդյունքում «բազար» անում, թիքա պոկելու համար: Ախորժակիդ քացախ: Քաղաքական այս սիրախաղերն անվերջ են: ՀՀԿ-ին քիչ էր մի սիրուհին՝ ՕԵԿ-ը, հիմա էլ ԲՀԿ-ին դուրս քաշեց: Իսկ ՀԱԿ-ը նմանվեց սիրեկանից լքված կնոջ: Այս դեպքում, ո՞վ է ժողովուրդը: Նա այն էր, ինչ եղել է միշտ, անգլուխ ամբոխ, ոչխարների հոտ (թող ների ինձ ժողովուրդը):
     Ժողովուրդն նմանվել է հովվից մոռացված ոչխարների, սարե սար են թափառում, իսկ ոմանք, նույնիսկ գելի բաժին դառան:
     Ի՞նչ կլինի 2013թվականի նախագահական ընտրություններից հետո, ոչինչ, այն՝ ինչ կա, կկրկնապատկվի, մինչև որ գելը վերջի ոչխարն ուտի՝ պրծնի, իսկ դրանից հետո՞, էլ ի՞նչ հետո:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4722 | 2 | 0
Facebook