Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Вторник, 10 Декабря, 2024 года

Статьи

Ազգամիության Բանակոչ /ԶՈՐԱԿՈՉ/

01:29, Четверг, 15 Мая, 2014 года


    
    
    
    
     «Հանուն Հայրենիքի» շարժում-զորախումբ
     Ազգամիության Բանակոչ
     /ԶՈՐԱԿՈՉ/
    
    
    

Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա իրավիճակը կարելի է բնորոշել ոչ այլ կերպ, քան լինել թե չլինելու պատմական փուլ։ Կորցրել ենք Աստվածային մեր առաքելության ընկալումը, մեր ազգային կերպարը, օր օրի ջլատվում է մեր հավատքը, ճշմարտության, բարոյականության, արդարության մեր ընկալումները պարզաբանման կարիք են զգում, մեր ազգային /համամարդկային/ ավանդույթների ու ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքն՝ անտեսված․
     Գիտելիքն ու իմաստություններն այլևս անպիտան ենք համարում․Սերնդի դաստիարակության հարցը թողել ենք բախտի քմահաճույքին․ Հայրենիք, պետություն, պետականություն, իշխանություն, կառավարություն հասկացությունները նույնացրել ենք ու կարևորի ու անկարևորի մեջ խարխափում․ Տոհմ, ցեղ, ազգ, ընտանիք, սեր, գենդերային հավասարություն ու էլ չգիտեմ ինչեր համեմել ենք իրար ու շշկռվել ․․․

Ավաղ Չտեսնելու ենք տալիս, թե ինչ է կատարվել այսօր։
     Ժողովուրդը դարձել է անտարբեր, չարացած ու քարացած, շփոթված ու ճիպոտված, մի մասը խաբեբա, մյուս մասը՝ ինքնախաբ, մի մասը հուսախաբ ու հուսահատ, մյուս մասը ընդհանրապես անհույս։
    
     Նույն էր երեկ, նույն է այսօր․Վախկոտությունը դարձել է քաջություն։
     Ինքնախաբեությունն անվանվում է հույս․
     Անտարբերությունը կոչվում է զգուշություն։
     Հարգալից վերաբերմունքը վերագրվում է որպես շահադիտական քայլ, լավագույն դեպքում՝ շողոքորթություն։
     Հայրենափախությունը՝ խելքի գալ։
     Կարճ ասած կորցրել ենք մեր ԱԶԳԱՅԻՆ /մարդկային/ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՒԹՅՈՒՆՆ ու նստել թաղտին, սպասում բախտին․․․
    
     Վերլուծությունների հրապուրանքից զերծ մնալու համար բավարարվենք այսքանով և ասենք ի՞նչ է մնում մեզ այսօր։ Մեզ, ում խորապես վշտացնում է հայ ժողովրդի այս աննկատ վախճանը։

Համախմբվել, համախմբել հայ ժողովրդի ողջախոհ ու հայրենասեր ներկայացուցիչներին, որպեսզի արվի այն ինչ միայնակ յուրաքանչյուրիս ուժերից վեր է։
     Այո հիմա, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվել համաձայն այն խոսքի, որ անբանությանը երջանկություն չկա, վախկոտությանը՝ խաղաղություն, տկարությանը՝ փրկություն։
    
    

ՀԱՄԱԽՄԲՎԵԼ։
     Իսկ հնարավո՞ր է այդ։
     Կարճամիտների համար՝ իհարկե ոչ, փափկամորթների համար՝ նույնիսկ անտեղի, առավել կենսունակների համար՝ անհրաժեշտություն, գուցէ և ոչ պարզորոշ։ Սակայն այնուամենայնիվ անհարաժեշտ է և անհապաղ ի վստահություն այն ճշմարտության, որ «Ամեն մի ճանապարհ ունի մեկ ելակետ, ամեն մի գետ աննշան մի ակունք, ամեն մի գործընթաց՝ համեստ մի սկիզբ» ։
    
     Իհարկե հազարամյակներ շարունակ բազմաթիվ փորձեր արվել են ազգամիության խնդիրները լուծելու առումով, սակայն պարբերաբար խանգարվել է արտաքին կամ ներքին ուժերի կողմից, ազգամիության բանականության պակասի պատճառով:
     Ազգամիությունը նախ և առաջ բանականության արգասիք է, ու թե չլինի այդ հույժ կարևոր հիմքը` համախմբվածության ցանկացած կոչ ու գաղափարախոսական սոսկ անկարող ճիգեր են և ոչ այլ ինչ:

«Հանուն Հայրենիքի» -ն այն խորասուզման տեղն է, որի մեջ պիտի կարողանանք մեր բոլորի հանդիպումը կայացնել ազգամիության բանականության հետ, ճանաչենք նրան լիարժեքորեն, հասկանանք նրա իրական էությունը, որը կա յուրաքանչյուրիս մեջ, սակայն քնած, կամ ավելի ճիշտ` կիսարթուն վիճակում:
     Նվիրել քեզ ազգամիությանը` նախ նշանակում է արթնանալ որպես նրա մի մասնիկը, ազգի հավիտենարժեք արժանապատվությունը կյանքի չափ կարևորելով, դրա գիտակցական հոսունությանը տալ բաց ճանապարհ:
    
    

Մենք գնում ենք դեպի գալիքը գիտակցաբար։
     Ովքեր պատրաստ են «Հանուն Հայրենիքի» ԴԵՊ ԱՌԱՋ
    
     Հանուն Հայրենիքի նվիրյալները կարող են գրանցվել

https://www.facebook.com/groups/1598269860398423/ խմբում:
    
    

Մեծագույն սիրով ու համագործակցության ակնկալիքով ՝ «Հանուն Հայրենիքի» շարժման հիմնադիր-կոորդինատոր ՆԱՌ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
5139 | 0 | 0
Facebook