Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

ԳԼԱՁՈՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐ, ԱՅԼԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

09:24, Понедельник, 21 Апреля, 2014 года

Գլաձոր (նախկինում Օրթաքենդ) գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում: Գյուղը կոչվում է Գլաձոր, քանի որ ըստ առասպելի, ժամանակին լիքն է եղել գայլերով, այսպիսով կոչվել ե Գայլաձոր, հետագայում` Գլաձոր: Գյուղն ունի ավելի քան 3000 բնակչություն: Ներկայիս բնակիչները գաղթել են Իրանի Սոմա գյուղից 1830–ական թվականներին: Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ:

Գյուղը հարուստ է բազմաթիվ պատմական հուշարձաններով: Մինչև այժմ պահպանվել են «Վարդանի ամրոց» բերդը, խաչքարեր, գերեզմաններ: Բայց ամենից աչժեքավոր «հուշարձանը» միջնադարյան Հայաստանի նշանավոր համալսարաններից մեկն է` Գլաձորի համալսարանը: Որպես համալսարան այն գոյատևել է 1291-ից 1340-ական թվականները: Նրա բազմամյա ղեկվարը եղել է Եսայի Նշեցին: Դասավանդվել է աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագրություն, քերականություն, թվաբանություն, երկրաչափություն և այլ առարկաներ: Առանձնակի ուշադրություն էր դարձվել փիլիսոփայությանը: Ուսում ստանալու նպատակով այդտեղ էին գալիս Հայաստանի և Կիլիկիայի տարբեր շրջաններից: Դասվանդում էին նշանավոր մանրանկարիչնր, քանդակագործներ, ուսուցչապետներ և վարդապետներ: Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները և Սյունիքի եկեղեցական իշխանությունը: Այն կանգուն է մինչև այժմ, և գրեթե չի կորցրել նախկին տեսքը, ընդհակառակը, ավելի գեղեցիկ ու ավելի հպարտ տեսքով է շարունակում ներկայանալ իր բազմաթիվ այցելուներին: Իսկ այցելուների պակաս` բնականաբար չունի: Բացի տեղացիներից, այն եզակի զբոսաշրջության վայր է ո'չ միայն Հայաստանի տարբեր շրջաններից եկած այցելուների, այլև զբոսաշրջիկների համար, որոնց թիվը գրեթե կրկնապատկվեց այն բանից հետո, երբ 1984-թ-ին մեծ շուքով նշվեց Գլաձորի համալսարանի 700 ամյակը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3357 | 0 | 0
Facebook