Ինչպես գիտենք, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը Սիրիայի տարածքում գտնվող հայկական բնակավայր Քեսաբում թուրքական զորքերի հարձակումից հետո թվիթերում փորձել էր մարդկության ուշադրությունը հրավիրել այնտեղ տեղի ունեցող դեպքերի և հայերի նկատմամբ իրականցվող բռնությունների վրա:
Սակայն դերասանուհի Անջելինա Ջոլիին դուր չի եկել Քիմի այս քայլը: Նրա կարծիքով, եթե Քիմը ցանկանար օգնել, ապա նա իր մեջ կանհանգստանար, ոչ թե կգրեր իրականությանն ամբողջությամբ չհամապատասխանող լուրեր: Նրա կարծիքով Քիմը չպետք է այդպիսի լուրջ հարցի շուրջն արտահայտվեր թվիթերում և տարածեր այն:
Իմանալով Քիմի թվիթների մասին Անջելինան ասել է.
«Ու՞մ տեղն է իրեն դրել այդ դատարկագլուխ հիմարը: Ինչու՞ նա չի զբաղվում իր ռեալիթի շոուներով»: