Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ և 18-ԻՆ ՀՊՃՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

14:31, Четверг, 10 Апреля, 2014 года

2014թ. բակալավրի կրթական ծրագրով բուհական ընդունելությանն ընդառաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ս.թ. ապրիլի 11-ին և 18-ին, ժամը 14.00-ին ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում (Տերյան 105) կազմակերպում է "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ":

Ապագա դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու`

  • 2014թ. բակալավրական կրթական ծրագրով ընդունելության ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական մասնագիտությունների բնութագրերին,
  • ընդունելության կարգին,
  • ՀՊՃՀ կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, ինչպես նաև ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Բացի հանդիպումից՝ դիմորդների համար կկազմակերպվի շրջայց ՀՊՃՀ Ինովացիոն կենտրոնում տեղակայված գերժամանակակից սարքավորումներով հագեցած, ամենաարդիական տեխնոլոգիաներով զինված Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (Armenial National Engineering Laboratories-ANEL), ուր նրանք տեղում կծանոթանան ճարտարագիտական համալսարանի նորագույն լաբորատորիաների հնարավորություններին:

2014թ. ՀՊՃՀ ընդունելության մասնագիտություններին կարելի է ծանոթանալ ՀՊՃՀ կայքի "Ընդունելություն" բաժնում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4062 | 0 | 0
Facebook