Հովհաննես Այվազովսկու 1,8 միլլիոն ֆունտ արժեքով այս նկարը Լոնդոնի Sotheby's աճուրդում ապրիլի 24-ին վաճառվել է ռեկորդային գնով՝ 3 միլլիոն ֆունտ ստեռլինգով: Գնորդը անհայտ է, գործարքը հաստատվել է հեռախոսով նրա ներկայացուցչի միջոցով:
Այվազովսկին առաջին անգամ տեսել է Կոստանդնուպոլիսը 1845 թվականին: "Կոստանդնուպոլիսը Բոսֆորի ծովածոցից" նկարը նա նկարել է դրանից մեկ տասնամյակ հետո 1856 թվականին:
Այվազովսկու նախորդ ռեկորդակիր նկարը եղել է "Կոստանդնուպոլսի լուսաբացը": Այն վաճառվել է 2007 թվականին 2,7 միլլիոն ֆունտ ստեռլինգով: