Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Չինացին ասեղի վրա ձու է դնում

Տավուշ
Пресс-секретарь:
Տավուշ
12:46, Вторник, 13 Мая, 2014 года

2011թ. օգոստոսի 19-ին չինացի Ցյու Յոգոն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում: Նա աշխարհում հայտնի միակ մարդն է, ով կարողանում է թռչունների ձուն տեղադրել ասեղի վրա այնպիսի ճշգրիտ հավասարակշռությամբ, որ այն չի ընկնում:

Նախկինում Ցյուն աշխատել է որպես ավտոբուսի վարորդ, իսկ այս ձիրքը ձեռք է բերել, երբ փորձել է քնկոտության դեմ արդյունավետ բան հորինել: «Երբ երկար ճանապարհներին քունս տանում էր, ես կանգնեցնում էի ավտոբուսը, իջնում և ճանապարհի եզրին տեղադրելով ասեղից պատրաստված հարմարանքը՝ փորձում նրա վրա տեղադրել ձուն: Զարմանալի է, բայց քնկոտությունս նահանջում էր», - ասել է նա: Նա օրեցօր հմտանում է և այժմ ասեղի վրա դրված ձվի վրա նա կարող է դնել պատառաքաղներ, ատամ մաքրելու փայտիկներ և այլն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3549 | 0 | 0
Facebook