Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Եվրասիական Միության ստեղծման աշխատանքներին

12:41, Среда, 28 Ноября, 2012 года
Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Եվրասիական Միության ստեղծման աշխատանքներին

Նոյեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցան, Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որոնց մասնակցում էին Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները: «1Լուր» լրատվականը ներկայացնում է հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ:
    

- Պրն. Էնֆիաջյան դեռևս 4-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներից դուքմիջազգային ակտիվ գործունեություն եք ծավալել, իսկ այժմ հանդիսանում եքԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը, որը ենթադրում է առավել ակտիվ պիտի լինեք նաև միջազգային քաղաքականության մեջ: Իտարբերություն ընթացիկ տարվա մայիսի 29-ի Կազանում կայացած միջազգային համաժողովին` այս անգամ դուք չէիք մասնակցում: Ո՞րն էր պատճառը
    

-Կուսակցությունն է որոշում որևէ անձի` այս կամ այն միջոցառման մասնակցությունը: Երևանյան խորհրդակցություններին չմասնակցեցի, քանի որ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմկոմիտեի ղեկավար պատասխանատուն եմ հանդիսացել, որին մասնակցեցին տասը հազարից ավել մասնակից և շուրջ երեք հարյուր ուսանող պարգևատրվեցին անվանական կրթաթոշակներով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից: Ինչպես նշեցիք մայիսի 29-ին մասնակցել եմ «Եվրասիական միություն` հավակնություններ, խնդիրներ, հեռանկարներ» միջազգային համաժողովին, որը խոշոր միջազգային իրադաձություն էր: Երևանում կայացած միջկուսակցական խորհրդակցությունները և նմանատիպ այլ հանդիպումներ որոշվում են հենց կազանյան ձևաչափի համաժողովների ժամանակ: Կարևորում եմ, որ մայիսի 29-ին Կազանում կայացած համաժողովին իմ կողմից արված առաջարկությունները իրականություն են դարձել, որոնցից մեկը «Առաջին երիտասարդական եվրասիական հավաքի» կազմակերպումն էր, որն արդեն իրողություն է և բարձր մակարդակով անցկացվեց օգոստոսի 22-ից 27-ը ու ամենակարևորը` Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը Եվրասիական Միության ստեղծման աշխատանքներին իմ կողմից արված առաջարկությունն էր, որն էլ արդեն երևանյան հանդիպումներին իրականություն դարձավ: Լեռնային Ղարաբաղը դեռևս դիտորդի կարգավիճակով է մասակցում գործընթացին, բայց անկախ ձևաչափից միջազգայնագետները կարծում են` սա մեծ հաղթանակ է, և միջազգային լուրջ նախադեպ վիճելի տարածքների հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում:


    

- Սա աննախադեպ իրողություն է. Լեռնային Ղարաբաղը միջազգային այնպիսի կարևորագույն գործընթացի մասնակից է դարձել, ինչպիսին է Եվրասիական Միության ստեղծման աշխատանքները: Ձեր առաջարկությունը կազանյան հանձաժողովում լուրջդիմադրությունների հանդիպե՞ց:
    

- Ոչ թե դիմադրության հանդիպեց, այլ առաջացրեց ներկաների զարմանքը: Ինչպես գիտեք հետխոհրդային որոշ երկրներում վիճելի տարածքների հետ ևս առկա են խնդիրներ, որոնց մասին նման ձևաչափի հանդիպումներում խուսափում են խոսելուց: Փաստացի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի հնարավոր լուծման նոր ուղիներ է առաջարկում միջազգային քաղաքակիրթ հանրությունը:
    

- Ըստ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ե՞րբ վերջնական հանգուցալուծում կստանա, և Ձեր կողմից ամիսներ առաջ արված առաջարկը Լեռնային Ղարաբաղին մասնակից դարձնել Եվրասիական Միության ստեղծման աշխատանքերին ի՞նչ դերակատարում կունենա հակամարտության կարգավորման գործում:
    

- Միանշանակ ԼՂ հարցը շուրջ երկու տասնամյակ գտնվում է բանակցային փուլում, որին առաջին օրերից իր դերակատարումն ունի միջազգային հանրությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և ամրագրել այն հանրաքվեով: Վստահ եմ` ԼՂ հակամարտությունը պիտի ունենա խաղաղ հանգուցալուծում, որի կարևոր նախադրյալներից է Լեռնային Ղարաբաղի մասնակցության ապահովումը միջազգային ձևաչափի միջոցառումներին: Միասնականությամբ և վճռականությամբ ի զորու ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր, լուծել երկրի առաջ ծառացած յուրաքանչյուր խնդիր: Բոլոր տեսակի միջոցառումների ժամանակ յուրաքանչյուրը` լինի հասարակական կազմակերպություն, թե անհատ, պիտի համարձակ լինի իր նախաձեռնություններում և մշտապես բոլոր հարթակներից բարձրաձայնի Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
    
     Աղբյուրը` www.1lur.am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3363 | 0 | 0
Facebook