Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Ոսկեգույն «Մերսեդեսի» սեփականատեր. «Մի օր մեքենան հանեցինք, ինչ ասես գրեցին»

Gurgen Manukyan
Автор:
Gurgen Manukyan
16:30, Пятница, 28 Марта, 2014 года
     Երեւանում հայտնված 01ԼԼ 034 պետհամարանիշի ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երեւանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է՝ լայն հանրությանը ոչ հայտնի։ Հայկը պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։
     Ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով» ՝ թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ եւ 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։ «Շատ եմ տեսել ոսկեգույն մեքենաներ, կայքերից մեկում «Լադա Պրիորա» տեսա ու մտածեցի՝ ինչու՞ ես չեմ կարող իմ մեքենան ոսկեգույն դարձնել։ Ընկերներիս հետ որոշեցինք ու «պլյոնկա» պատվիրեցինք։ Տեսականի կա՝ կանաչ, կարմիր, կապույտ, ոսկեգույն ու հայելային։ Ընտրեցինք ոսկեգույնը», - պատմեց «Մերսեդեսի» երիտասարդ սեփականատերը։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5152 | 0 | 0
Facebook