Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ. ԴԱՎԻԹ Բ ԿԱԿԱՂԵՑԻ

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Пресс-секретарь:
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
16:56, Среда, 26 Марта, 2014 года
    
     (806–833)
    
     Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
    
     Հայոց կաթողիկոս է եղել 806 թ.-ից` հաջորդելով Հովսեփ Բ Փարպեցուն:
     Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Այրարատի Մազազ գավառի Կակաղ գյուղում` մահանալով 833 թ.-ին Դվինում:
     Սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրեվանքում, ապա Այրարատի տարբեր գավառներում զբաղեցրել է հոգևոր բարձր պաշտոններ` լինելով Մայր Աթոռի միաբան: Հովսեփ Բ Փարպեցու մահից հետո կաթողիկոսական գահ է բարձրացել իշխանաց իշխան Աշոտ Մսակերի առաջարկությամբ: Եղել է նախաձեռնությունից զուրկ և թուլակամ անձնավորություն: Գործուն դեր չի խաղացել երկրի հասարակական–քաղաքական կյանքում: Համագործակցել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ, սակայն վերջինիս բարձրացրած հակաարաբական ելույթի ժամանակ չի օժանդակել նրան: Հայաստանի ոստիկան Հոլի հանձնարարությամբ բանակցություններ է վարել ապստամբների հետ և փորձել «բանիւք բազմօք զնոսա համոզեալ եւ աղաչեալ» զենքը վայր դնել: Նախարարները չեն ենթարկվել կաթողիկոսի հորդորներին, և նա «յաւէտ տրտմեալ» վերադարձել է Դվին: Խռովության ճնշումից հետո կաթողիկոսի միջնորդությամբ ոստիկանը մեղմ է վերաբերվել ապստամբներին, անգամ Սմբատ սպարապետը մնացել է իր պաշտոնում:
     Կաթողիկոսական գահին Դավիթ Բ Կակաղեցուն հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2782 | 0 | 0
Facebook