Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

« Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն »

12:36, Пятница, 14 Марта, 2014 года

Հիմնադրման մասին

Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանությունը պետականորեն գրանցվել է 18.07.2013թ., սակայն ամենայն հավանականությամբ այն իր գործունեությունը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում սկսել է ավելի վաղ: Թե ինչպես և երբ է ստեղծվել, հավաստի տեղեկություններ չկան:

Հովանավոր սուրբ

Միաբանության հովանավոր սուրբ է հռչակվել Նորին Գերազանցություն Տրդատ Գ Արշակունի թագավորը: Ի պատիվ Նորին Գերազանցություն Տրդատ Գ թագավորի, Միաբանությունը և անվանվել է: Ի հարգանս Նորին Գերազանցություն Տրդատ Գ թագավորի, կատարվում է ուխտագնացություն Թորդան՝ Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ գրիգոր Լուսավորչի մասունքներին: Միաբանությունը ի նշան հարգանքի յուրահատուկ կերպով է նշում իր հովհանվոր՝ Նորին Գերազանցություն Սուրբ Տրդատ թագավորի տոնը, որը տոնվում է ամեն տարի Հոգեգալստայն երկրորդ շաբաթ օրը:

Նպատակները

Միաբանությունը հանդիսանում է ռազմական, հոգևոր-ասպետական միաբանություն: Միաբանության նպատակն է՝ վերածնել և հանրությանը ներկայցնել հայ ասպետական, ազնվական ավնդույթները, միապետական մշակույթի արժեքները և գաղափարաբանությունը: Միաբանությունն իրեն հռչակել է իրավահաջորդը Մեծ Հայքի, պաշտպանը՝ հայկական հողերի, Արևմտյան Հայաստանի, Հայոց Կիլիկիայի, Նախիջևանի, Արցախի, Ջավախքի: Միաբանությունը պատրաստ է զենքով պայքարել հայ ժողովրդի, Հայաստանի անվտանգության և սահմանների անձեռնմխելիության համար, պաշտպանում է հայ ժողովրդի ազգային ազատագրական ցանկացած շարժման՝ ի շահ Մեծ Հայքի: Հանդիսանում է պաշտպանը և ամուր ջատագովը Հայաստանի սուվերենության և անկախության: Միաբանությունը հանդիսանում է միապետական արժեքների կրողն ու տարածողը: Միաբանությունը ստեղծված է և իր գործունեությունն իրականացնում է միապետական գաղափարների հիման վրա:


    

Միաբանության անդամներ և ղեկավարում

Միաբանությունը ղեկավարվում է Մեծ Մագիստրոսի կողմից: Միաբանության անդամները մինչև անդամ դառնալը ստանում են ասպետի աստիճան, որի համար անցկացվում է տվչության կարգ: Ասպետի աստիճանը համարվում է ազնվական աստիճան՝ առանց ժառանգականության իրավունքի:
     Միաբանության ղեկավարի, նրա անդամների մասին հստակ տեղեկություններ չկան:

Գաղափարախոսություն

Միաբանությունը հիմնված է հավասարության, նվիրվածության, հավատարմության վրա: Հանդիսանում է ասպետական գաղափարախոսության և փիլիսոփայության կրողը: Ասպետների հիմնական սկզբունենրն են՝

· Հավատարմություն տրված երդմանը

· Հավատարմություն եղբայրությանը

· Պաշտպանել թույլերին, անպաշտպաններին

· Օգնել կարիքավորներին

· Պաշտպանել հայրենիքն ու նրա սահմանները

· Պաշտպանել և նվիրվել ազգին ու ժողովրդին

· Պաշտպանել եկեղեցին ու Հայոց հավատքը:


    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5245 | 0 | 0
Facebook