«Քվանտ» վարժարանը առաջին հայկական դպրոցն է որը 2011 թ. դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրի՝
ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով:
Կամզավորվելով դեռևս 1960-ական թվականներին ՄԲ-ն այսօր հանդիսանում է հանրակրթության ոլորտի լավագույն համակարգերից մեկը աշխարհում:
Հայաստանում ՄԲ համակարգի առաջին սաները երկու տարի անընդմեջ տքնաջան աշխատանք կատարեցին. բացի ծրագրով նախատեսված վեց առարկաներից, իրականացրեցին մի շարք CAS ծրագրեր: Օրինակ` 2011թ-ի դեկտեմբերին, մեկ շաբաթ շարունակ հանդես եկան որպես կամավորներ` մանկական Եվրատեսիլի մասնակից պատվիրակությունների հետ աշխատելով որպես թարգմանիչ- գիդեր: Ծրագիրը, լինելով շատ արդյունավետ ու նպատակաուղղված, արժանացավ նաև Միջազգային բակալավրիատի CAS ծրագրերի գնահատման խորհրդի ուշադրությանը: Այս տեսանյութը պատրաստվել է նրանց իսկ կողմից և անդրադարձն է նախագծին ու դրա ընդձեռած հնարավորություններին:
CAS ծրագրերից է նաև օնլայն կրթական հեռուստատեսության ստեղծումը: Ուսանողները ուսումնական կայք պատրաստեցին, որտեղ նրանք պարբերաբար տեսանյութեր էին տեղադրում տարբեր առարկաներից՝ գրականություն, պատմություն, աշխարհագրություն և այլն: Կայքում տեղադրվեցին նաև հարցաշարեր՝ ներգրավված ուսանողների օնլայն ուսուցման արդյունավետությունը ստուգելու համար:
CAS ծրագրի շրջանակերում աշակերտներն իրականացնում են նաև այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` նոր սպորտաձև, նոր երաժշտական գործիքի վրա նվագել սովորելը, ուտեստներ պատրաստելը, սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների` դասապատրաստման աշխատանքներին օգնելը, հիվանդանոցում որպես կամավորներ աշխատելը, ծառ տնկելը, տարածք մաքրելը և այլն... Այս աշխատանքները հնարավորություն են տալիս «Դիպլոմա» ծրագրով սովորողներին բացի խորը գիտելիքներից, ձեռք բերել նաև հրաշալի մարդկային որակներ, դառնալ օրինակելի քաղաքացի, ով քաջածանոթ է ազգային ու համաշխարհային արժեքներին...
2013 թ.-ին «Քվանտ» վարժարանը տվեց իր արգասավոր աշխատանքի պտուղները. աշակերտների տքնաջան աշխատասիրության, պրոֆեսիոնալ դասախոսական կազմի նվիրումով աշխատանքի շնորհիվ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող վարժարանի 12 շրջանավարտներն ավարտականգնահատականներով՝ առանց լրացուցիչ քննություններիընդունվեցին արտասահմանյանառաջատար բուհեր: Հայաստանում ՄԲ-ի համակարգի առաջամարտիկները գրանցեցին հրաշալի արդյունք. նրանց վաստակած միջին գնահատականը շուրջ հինգ միավորով գերազանցեց աշխարհի միջին ցուցանիշը: Ներդրված կարգի շնորհիվ աշակերտները յուրացրեցին հայկական և միջազգային կրթական ծրագրերը՝ ավարտելուց հետո ստանալով և' հայկական ատեստատ, և' Միջազգային բակալավրիատի դիպլոմ:
Վստահաբար կարող ենք ասել, որ «Քվանտ» վարժարանում ՄԲ «Դիպլոմա» կրթական ծրագիրը հիմնովին կայացել է` հայաստանյան կրթական շուկայում նոր որակ և հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, ովքեր ձգտում ունեն իրենց ուսումը շարունակելու արտասահմանյան առաջատար բուհերում: