Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Քվանտը» ՄԲ համակարգի (The International Baccalaureate) առաջին հայկական դպրոցն է. ՄԲ-հանրակրթության ոլորտի լավագույն համակարգն աշխարհում (Մաս 3)

13:49, salı, 04 mart, 2014
«Քվանտը» ՄԲ համակարգի (The International Baccalaureate) առաջին հայկական դպրոցն է. ՄԲ-հանրակրթության ոլորտի լավագույն համակարգն աշխարհում (Մաս 3)
     «Քվանտ» վարժարանը առաջին հայկական դպրոցն է որը 2011 թ. դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով:
    

Կամզավորվելով դեռևս 1960-ական թվականներին ՄԲ-ն այսօր հանդիսանում է հանրակրթության ոլորտի լավագույն համակարգերից մեկը աշխարհում:
     Հայաստանում ՄԲ համակարգի առաջին սաները երկու տարի անընդմեջ տքնաջան աշխատանք կատարեցին. բացի ծրագրով նախատեսված վեց առարկաներից, իրականացրեցին մի շարք CAS ծրագրեր: Օրինակ` 2011թ-ի դեկտեմբերին, մեկ շաբաթ շարունակ հանդես եկան որպես կամավորներ` մանկական Եվրատեսիլի մասնակից պատվիրակությունների հետ աշխատելով որպես թարգմանիչ- գիդեր: Ծրագիրը, լինելով շատ արդյունավետ ու նպատակաուղղված, արժանացավ նաև Միջազգային բակալավրիատի CAS ծրագրերի գնահատման խորհրդի ուշադրությանը: Այս տեսանյութը պատրաստվել է նրանց իսկ կողմից և անդրադարձն է նախագծին ու դրա ընդձեռած հնարավորություններին:

CAS ծրագրերից է նաև օնլայն կրթական հեռուստատեսության ստեղծումը: Ուսանողները ուսումնական կայք պատրաստեցին, որտեղ նրանք պարբերաբար տեսանյութեր էին տեղադրում տարբեր առարկաներից՝ գրականություն, պատմություն, աշխարհագրություն և այլն: Կայքում տեղադրվեցին նաև հարցաշարեր՝ ներգրավված ուսանողների օնլայն ուսուցման արդյունավետությունը ստուգելու համար:

    

CAS ծրագրի շրջանակերում աշակերտներն իրականացնում են նաև այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են` նոր սպորտաձև, նոր երաժշտական գործիքի վրա նվագել սովորելը, ուտեստներ պատրաստելը, սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ երեխաների` դասապատրաստման աշխատանքներին օգնելը, հիվանդանոցում որպես կամավորներ աշխատելը, ծառ տնկելը, տարածք մաքրելը և այլն... Այս աշխատանքները հնարավորություն են տալիս «Դիպլոմա» ծրագրով սովորողներին բացի խորը գիտելիքներից, ձեռք բերել նաև հրաշալի մարդկային որակներ, դառնալ օրինակելի քաղաքացի, ով քաջածանոթ է ազգային ու համաշխարհային արժեքներին...
     2013 թ.-ին «Քվանտ» վարժարանը տվեց իր արգասավոր աշխատանքի պտուղները. աշակերտների տքնաջան աշխատասիրության, պրոֆեսիոնալ դասախոսական կազմի նվիրումով աշխատանքի շնորհիվ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող վարժարանի 12 շրջանավարտներն ավարտականգնահատականներով՝ առանց լրացուցիչ քննություններիընդունվեցին արտասահմանյանառաջատար բուհեր: Հայաստանում ՄԲ-ի համակարգի առաջամարտիկները գրանցեցին հրաշալի արդյունք. նրանց վաստակած միջին գնահատականը շուրջ հինգ միավորով գերազանցեց աշխարհի միջին ցուցանիշը: Ներդրված կարգի շնորհիվ աշակերտները յուրացրեցին հայկական և միջազգային կրթական ծրագրերը՝ ավարտելուց հետո ստանալով և' հայկական ատեստատ, և' Միջազգային բակալավրիատի դիպլոմ:

Վստահաբար կարող ենք ասել, որ «Քվանտ» վարժարանում ՄԲ «Դիպլոմա» կրթական ծրագիրը հիմնովին կայացել է` հայաստանյան կրթական շուկայում նոր որակ և հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, հնարավորություն ընձեռելով այն աշակերտներին, ովքեր ձգտում ունեն իրենց ուսումը շարունակելու արտասահմանյան առաջատար բուհերում:

IB ուսանողները ներկայացնում են «Քվանտը» EXPO-ում
Աղավնաձորի հրաժեշտի խարույկը ամառային ճամբարի անբաժանելի մասն է
Մենք պատրաստ նաև այսպես օգնել հիվանդ երեխաներին
Լուծույթի սպեկտորի ճշգրիտ որոշումը կարևոր է կենսաբանության մեջ
Փոքրիկ քայլ - մեծ հաղթանակ
IB ուսանողները որպես «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի կամավոր թարգմանիչներ
Աղավնաձորյան երկնքում աստղերը շատ պայծառ են փայլում
Հայաստանի առաջին ՄԲ շրջանավարտները. նրանք փայլուն հանձնեցին ավարտական քննություները և ստացան հրավերներ աշխարհի մի շարք առաջատար բուհերից
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5816 | 0 | 0
Facebook