Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

«Քվանտ» վարժարանը՝ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակակիր

«Քվանտ» վարժարան
Пресс-секретарь:
«Քվանտ» վարժարան
17:01, Четверг, 09 Июня, 2016 года
«Քվանտ» վարժարանը՝ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակակիր
     Ս/թ մայիսի 21-ին վարժարանի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, ծնողներով, ուսուցիչներով, և, իհարկե, օրվա հերոսներ դարձած շրջանավարտներով։ Վարժարանի 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ քվանտականները այս հիշարժան օրը բարձրացան բեմ՝ այնտեղից իրենց երախտիքի խոսքն ուղղելու հարազատ ուսուցիչներին։
     Ավագ ընկերներին երաժշտական համարներով ողջունեցին և շնորհավորեցին նաև տարրական և միջին դպրոցի սաները։ Քվանտականներին շնորհավորելու և Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցելու նպատակով վարժարան էր եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը։
     Օրը լի էր անակնկալներով․ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, շնորհավորելով քվանտականներին օրվա խորհրդի, ինչպես նաև վարժարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին հանձնեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը։
     Սա վերջին զանգի միջոցառման մեկնարկն էր, իսկ հաջորդ օրը շրջանավարտները մեկնեցին Աղավնաձոր՝ մասնակցելու ավանդույթ դարձած արշավին։
Источник: www.quantum.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4966 | 0 | 0
Facebook