Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ԽԵԼԱԳԱՐԸ

12:43, Вторник, 04 Февраля, 2014 года
     Հերթական օրը մտավ ննջասենյակս` արևի լույսի քողով պատված: Մի պահ փայլեց, կարմրեց, և օրվա լույսը դարձավ սովորական` հեքիաթից վերածվելով մամուլի հոգնեցուցիչ խեղկատակության: Հանկարծ անորոշ ձայները ու աղմուկը ողողեցին սենյակս` կասկածներով ու մի տեսակ սառցակալած վախով:
     Մոտեցա պատուհանիս և քարացա զարմանքից: Մի մարդ` հնամաշ շորերով, հսկայական սպիտակ մորուքով, արևից մոխրացած դեմքով, սև աչքերով, խիստ հայացքով, անասելի տխրությունը դեմքին մեխված, վազում էր փողոցով և գոռգոռում: Նա կարծես փախել էր նախորդ դարից: Մտածեցի, թե խելագար է: Վախեցա, բայց իջա բակ:
     Գոռում էր կարծես օգնություն ակնկալելով, գոռում էր ծայրեծայր լցված հոգու ահավոր ցավից:
     -Աշխարհ, հե՛յ, հե՛յ, աշխա՛րհ, մարդկային պարզ ու շիտակ հույզե՛ր, ու՞ր եք կորել, ո՞ր շենքի նկուղում եք թաքուն ծվարել` փախչելով մարդկային վայրագությունից, լսում ե՞ք, որտե՞ղ եք կուչ եկել:
     ՈՒ նստելով մի քարի, սկսեց հեկեկալ:
     Մի պահ, միայն մի ակնթարթ էր մարդկանց սրտին հասնում, կարծես ձագուկից զրկված այդ էակի հեկեկոցը: Ավաղ ոչ ոք չհարցրեց պատճառը, չմոտեցավ, բոլորը քար են, կամ ավելի վատ մարդկային խղճի ճահիճներ, որտեղ խլանում է ցանկացած հեկեկոց, իսկ քարը, քարը գոնե արձագանքում է, բարձրաձայնում է ցավդ:
     Մի քիչ վախեցած ու կասկածանքով մոտեցա նրան: Վախենալով նայել ցավից փոքրացած աչքերին:
     Ներսիցս գոռացող մարդկային խիղճը ստիպեց հարցնել.
     -Ի՞նչ է պատահել, կարո՞ղ եմ օգնել:
     Լսելով ձայնս` կամաց բարձրացրեց գլուխը և հանգիստ հարցրեց .
     -Ու՞ր են կորել դարիս հանճարները, որտե՞ղ են նրանք:
     Հարցից ապշելով` մտածեցի, թե հաստատ խելագար է, արդեն ուզում էի հեռանալ, երբ թիկունքիս հետևում լսեցի նույն հանդարտ, բայց այս անգամ ցավից գալարվող հարցը, որ կարծես ժայթքեց այդ մարդու սրտից ու հասավ ականջիս:
     -Ու՞ր են կորել հանճարները:
     Իսկ հետո նույն հանդարտությամբ շարունակեց.
     -Ես խելագար չեմ, ես գիտես ո՞վ եմ, աա՛ա լսած չես լինի, ես ոչ աստղ եմ` անձայն ծղրտոցով, ոչ էլ ժամանակակից դերասան` իմ անտաղանդ ու ոչինչ չասող կապիկությամբ: Իմ մասին համացանցում չեն խոսում: Ես ուղղակի ազատամարտիկ եմ, արյուն եմ թափել մի երկրի համար, որը պիտի մոռանա իր անցյալը` դարձյալ խափվելով աշխարհի կեղծ բարեկամությամբ, մոռանա իր հավատը, մշակույթը, լեզուն, ավանդույթները:
     Այդ մարդու դառնացած խոսքերը մխրճվեցին սիրտս:
     ՈՒ ես հետ դառնալով` նստեցի կողքին, նայեցի նրա հայի աչքերին ու հարցրեցի.
     - Հնարավո՞ր է, ինչ որ բանով օգնեմ:
     Նայեց դեմքիս, մեղմ ժպտաց ու շարունակեց.
     -Դու ուղղակի չես կարող ինձ օգնել, ինձ հանճարներ են պետք:
     Թաքցնելով դեմքիս զարմացած արտահայտությունը հարցրեցի.
     -Իսկ ի՞նչ հանճարներ:
     Նա կրկին տխուր ժպտաց ու շարունակեց.
     -Ինձ թումանյաններ, սևակներ, կոմիտասներ, սարյաններ, չարենցներ են պետք: Կարո՞ղ ես գտնել: Նրանք ազգի ցավն են հնչեցրել, առաջին հեթին ազգի վիճակով, դառը ճակատագրով են ապրել:
     Եվ գլուխը տխուր կախեց ու կարծես մտքի մեջ զառանցելով, սկսեց խոսել. -Գիտե՞ս, ինձ ազգը գովերգողներ են պետք, հույսի, հավատի, սիրո իրական
     երգիչներ, մարդկային նուրբ ու ամենասովորական զգացմունքներին կրկին կյանք տվողներ են պետք, ընտանեկան ջերմությունը փառաբանողներ են պետք:
     Ես փորձելով կոտրել իմ անճար վիճակը, արդարացա.
     -Չէ, որ հիմա էլ ուենք երգիչներ, նկարիչներ, դերասաններ, գրողներ…
     Եվ նախադասությունս ակամայից կիսատ մնաց:
     Նա քմծիծաղ տվեց, նայեց աչքերիս. նրա խիստ հայացքից ես զգաստացա.
     -Երգիչնե՞ր… երգիչներ, որոնք չեն երգում, այլ ճչում են, հեկեկում, ոռնում` բթացնելով մարդկանց լավի ու վատի հանդեպ ճաշակը, գրողնե՞ր` գրողներ, որոնք միայն այլասրություն, մարդկային ամենաբացասական վարքն ու բարքն են գովերգում, նկարիչնե՞ր` նկարիչներ, որոնք այդ այլասերությունն են պատկերում, դերասաննե՞ր` դերասաններ, ովքեր խաղում են, սա՞ է մեր արվեստը: Մի պահ մտածել ես մեր ապագա սերունդները ինչով են դաստիարակվում, այլասերությա՞մբ, վայրագությա՞մբ, խղճի իսպառ բացակայությա՞մբ, ազգային, համաշխարհային մաքուր արժեքներից զուրկ մշակույթո՞վ: Երբ բանաստեղծին հարցնում ես.
     -Ի՞նչ գեղագիտական հաճույք է ստեղծագործությունդ մարդկանց պարգևում:
     Նա պատասխանում է.
     -Բանաստեղծությունը սեռական օրգան չէ:
     Ժամանակակից մշակույթը, կարծես մթագնած ուղեղների արտացոլանքը լինի, որը միայն մարդու գիշերային կյանքն է ի ցույց դնում աշխարհին, երբ այնքան վեհ գաղափարներ կան, որոնց մասին կարելի ստեղծագործել:
     Ու սկսեց հեկեկալ.
     -Նանք ազգին ինչո՞վ են օգնում, խնդիրների մասին են խոսու՞մ, ազգային հոգին են վեր բարձրացնու՞մ…
     Նա հեկեկում էր ու լացում, իսկ ես ապշել էի, հետո տխուր ու հազիվ լսելի ձայնով արտաբերեց.
     -Միթե՞ նրանց համար ազատագրեցինք երկիրը, որ փչացնեն ազգը` իրենց անկատար գործերով:
     Հետո մի փոքր հանգստանալով ասաց.
     -Իսկ գիտե՞ս հիմա էլ կան գրողներ, որոնց գրվածքները մոդայիկ չեն, սեռական հաճույքը չեն գովերգում ու մնացել են մաշված թղթերին, նկարիչներ, ովքեր կուչ են եկել խունացած նկարների հետևում` չորացած ներկապնակը արտասունքով լվացելով, երգիչներ, ովքեր մոռացել են երգելը, նրանց ձայնը հասանելի չէ, ու դերասաններ, որոնք մխրճվեցին թատրոնի` տխուր կուլիստների և դատարկ դահլիճների մեջ: Նրանց ոչ ոք չհասկացավ, ոչ ոք չգնահատեց:
     Հետո գրեթե գոռալով շարունակեց.
     -Ես այդ նկարիչն եմ, դերասանն եմ, երգիչն եմ, գրողն եմ …
     Ես հուզված կանգնեցի ու սկսեցի մտախոհ գնալ ու գալ փողոցի այդ հատվածով:
     Նա ծանր վեր կացավ, խոր հոգոց հանեց ու առանց որևէ բառ արտասանելու սկսեց հեռանալ, հետևից կանչեցի.
     -Սպասե՛ք, սպասե՛ք, իսկ ի՞նչ անենք, չէ որ դուք օտարի դեմ եք պայքարել, հիմա ոչինչ չե՞ք կարող անել, և վերջապես` չէ որ դուք զինվոր եք…
     Նա հետ նայեց` արցունքից լճացած աչքերով ու շարունակեց.
     -Նա թշնամի էր, իսկ սա իմ ազգն է, ինչո՞վ պայքարեմ, իմ լեզուն` զենքս էր, հիմա գոռում եմ ոչ ոք չի լսում, իմ մասին աշխարհը չգիտի, քեզանից բացի, պահի՛ր գաղտնիքս: Տեսար գոռում էի ցավից, իսկ շուրջս մտածում էին երևի գիժ եմ, թող այդպես էլ մտածեն, ուղղակի այսօր համբերությունս լցվեց, երբ զգացի մոտալուտ վախճանս` վեջին գումարովս հայերեն նոր տպագիր գիրք գնեցի, որպեսզի լրացնեմ հոգևոր քաղցս ու հասկացա, որ հայը մոռացել է յուր ազգային դիմագիծը, ձուլվել օտարին: Կներես քեզ հոգնեցնելու համար, դու էլ մտածիր, որ խելագար եմ, մոռացիր իմ մասին, մնաս բարով:
     Ու նա հեռացավ տխուր, մտախոհ, աչքերը` լճացած…Հոգու ցավը ինձ ավանդելով…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3090 | 0 | 0
Facebook