Դու երազ էիր կյանքում ինձ համար,
Բայց երազում իմ թողիր-գնացիր...
Դու ստվեր էիր կյանքում ինձ համար,
Ու երբ լուսացավ, անհետ գնացիր...
Դու դարձել էիր լեզուն իմ սրտի,
Ու սրտիս ցավով անցար-գնացիր...
Դու իմ կյանքն էիր...
Դու իմ կյանքի մեջ մի գաղտնիք էիր...
Դու լոկ իմն էիր...
Իմ հոգում ապրող տանջող ցավ էիր...