Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

ԱՍՈՒՄ ԷԻՔ ՉԵՆՔ՜ ԼՌԵԼՈՒ, ԻՆՉՈՒ ԷՔ ԼՌՈՒՄ...

04:58, Четверг, 30 Января, 2014 года
     Բարեկամներ բոլորս ել հիշում ենք Հովհաննեսին, չեմ փորձի երկար խոսել, բայց մենք մոռանում ենք և ահա խնդրում եմ ձեր ուշադրությունը,
     Այսօր հոսանքազրկվել է այն հանրակացարանային սենյակը որտեղ ապրում են Վարդանյանները ՝ Հովհաննեսի ընտանիքը... Պատճառը 18.000 դրամ պարտքն է որը չեն կարող վճարել...
     Այժմ Հովհաննեսը գտնվում է հոգեպես վատ վիճակում, նա վատ է զգում մթությունից...
     Եվ ասեք խնդրում եմ, ինչ արժեք ունի նման կյանքը՝ կյանք, որ խլել են այս երիտասարդից:
     Խնդրում ենք բոլոր այն մարդկանց ովքեր կարող են օգնել այս ընտանիքին Հովհաննեսի իրավունքները և ամենակարևորը առողջությունը վերականգնելու հարցում, որը նա կորցրել է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ստացած ծեծի և ոտնձգությունների արդյունքում: Մեր ԲԱՆԱԿՈՒՄ սպանել են այս տղայի հոգին, հիմա օգնեք կյանք տալ նրան ով պարզապես ուզում էր ծառայել հանուն մեզ բոլորիս, հանուն հայրենիքի ու հանուն այն ծնողների, որ այսօր քնում ու արթնանում են հույսով ՝, որ մի օր իրեց միակ որդուն առողջ կտեսնեն....
     ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՔԱՆ ԱՊՐԵԼ ՄԵՌԱԾ ...
     ՄԻ ԼՌԵՔ...
     Նրանք ովքեր կուզեն աջակցել կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով 094 32 57 47
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3592 | 0 | 0
Facebook