Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ

15:00, Среда, 29 Января, 2014 года

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:


    

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


    

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3454 | 0 | 0
Facebook